Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Սխալ հարկային քաղաքականությունը զրկում է ծխողներին ծխելը թողնելու հնարավորությունից. Քենիա

Քենիայի ծխողները անընդհատ բախվում են սիգարետի գնի աճի հետ, ինչը հիմնականում կապված է ծխելու դեմ  երկրի կառավարության պայքարի հետ։

Ծխախոտային արտադրատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերի վերջին բարձրացումը, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ից, երրորդն է վերջին երկու տարվա ընթացքում և կազմել է 46,3 տոկոս կուտակային աճ 2019 թվականից ի վեր, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է գնաճի մակարդակը:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ամեն տարի Քենիայում ծխելու հետ կապված հիվանդություններից մահանում է 8100 մարդ։ Այս հարկային քաղաքականության վերաբերյալ նրանց մտադրությունը պարզ է` ստիպել ծխողներին թողնել ծխելը ՝ սիգարետը չափազանց թանկ դարձնելով:

Այնուամենայնիվ, փորձը ցույց է տալիս, որ դա ծխելը թողնելու արդյունավետ կամ կայուն միջոց չէ: Ծխախոտային և այլ ակցիզային ապրանքների, ինչպիսիք են ալկոհոլը, հարկերի անընդհատ բարձրացումը հաճախ հանգեցնում է չնախատեսված հետևանքների և ի վերջո, չի հանգեցնում սպառման ցանկալի կրճատմանը: Դրանք սպառողներին թողնում են սահմանափակ կամ վատ ընտրություն:

Չնայած ամբողջ Աֆրիկայում ծխախոտային արտադրանքի բարձր հարկային դրույքաչափերին, մայրցամաքում ծխելու մակարդակը շարունակում է աճել ՝ ի հեճուկս համաշխարհային գլոբալ միտումների:

Ավելին, սպառողների համար ապրանքների անհասանելի գների սահմանումը կարող է հանգեցնել հարևան երկրների միջև գների անհավասարության, ինչը հանգեցնում է մաքսանենգության և ապօրինի առևտրի այլ ձևերի:

Այս խնդրի լուծման ավելի էֆոկտիվ միջոցներ կան՝ նիկոտին մատակարարող արտադրանքներ, ինչպիսիք են վեյփերը, ծխախոտի տաքացման համակարգերը, որոնք օգնում են նվազեցնել ծխելու մակարդակը ամբողջ աշխարհում:

Այնուամենայնիվ, Քենիայում դրանք հարկվում են նույնքան խիստ, որքան այրվող սիգարետը, իսկ որոշ վեյփերի դեպքում ՝ նույնիսկ ավելի խիստ: Սա ակնհայտ անհասանելի է դարձնում այլընտրանքային և պակաս ռիսկային ապրանքները շատ սպառողների համար, ովքեր դրանց կարիքն ունեն:

Սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի կառավարության պատվերով կատարված ուսումնասիրությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ վեյփերը զգալիորեն պակաս վնասակար են, քան սիգարետը և ավելի արդյունավետ են ծխելը թողնելու գործում օգնող այլ մեթոդներից:

Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողները, ովքեր անցկացրել են վեյփինգի ռիսկերի պատմության մեջ ամենամեծ հետազոտությունը, եզրակացրել են, որ քաղցկեղ առաջացնող և այլ թունավոր նյութերի ազդեցության մակարդակը զգալիորեն ցածր է այն մարդկանց մոտ, ովքեր վեյփ են օգտագործում՝ համեմատած նրանց հետ, ովքեր ծխում են սիգարետ:

Շվեդիայում նիկոտինային բարձիկների և սնուսի ավելի մեծ օգտագործման շնորհիվ ծխելու տարածվածությունը նվազել է մինչև 5 տոկոս ՝ համեմատած Եվրամիության 23 տոկոս միջին ցուցանիշի հետ: ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության վարչությունը նշում է, որ սիգարետի փոխարեն նիկոտինային բարձիկներ օգտագործելը ծխողներին ավելի ցածր ռիսկի է ենթարկում բերանի խոռոչի քաղցկեղի, սրտի հիվանդությունների, թոքերի քաղցկեղի, ինսուլտի, էմֆիզեմայի և քրոնիկ բրոնխիտի համար:

Ակնհայտ է, որ այլընտրանքային նիկոտինային արտադրանքները շատ ավելի քիչ ռիսկային են և պետք է առաջատար դեր ունենան մահացու սովորությունից հրաժարվելու գործում ծխողներին օգնելու համար:

Ծխողների վարքագծի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վեյփերի ավելի բարձր հարկային դրույքաչափերը հանգեցնում են ավանդական այրվող սիգարետի սպառման ավելացմանը:

Ակցիզային հարկերի ավելացման միջոցով ավելի անվտանգ այլընտրանքային միջոցների չափազանց թանկացումը լի է նաև սև շուկայում չկարգավորվող և պոտենցիալ վնասակար ապրանքների վաճառքի աճով:

Կառավարությունը պետք է առաջնահերթություն տա այն ռազմավարություններին, որոնք սպառողներին հնարավորություն են տալիս օգտվել ավելի քիչ վնասակար այլընտրանքային միջոցներից,  դրանով իսկ արագացնելով ծխելու հետ կապված վնասի կրճատումը:

Հավասարակշռված, պրագմատիկ և ապացույցների վրա հիմնված հանրային առողջության քաղաքականության շրջանակներում այլընտրանքային նիկոտինային արտադրանքները պետք է հարկվեն ‘համաձայն այն ռիսկի մակարդակի, որը դրանք ներկայացնում են սպառողների համար’ համեմատած ավանդական այրվող սիգարետի հետ: Սա ծխելու մակարդակը նվազեցնելու և կյանքեր փրկելու միջոց է։

Աղբյուրը՝ bd.co.ke

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում