Monday, 13 05 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի

Եվրամիությունը կփոխի՞ Հայաստանի վերաբերյալ որոշումը

Դեկտեմբերի 16-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրամիության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ընդհանուր անվտանգության, պաշտպանության քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շառլ Ֆրիզիի հետ, որը այցով ժամանել է Հայաստան: Հանդիպման ընթացքում հայ-եվրոպական գործակցության օրակարգից զատ, շոշափվել է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանային իրավիճակի եվրոպական մոնիտորինգի հարցը: Ըստ հաղորդագրության, զրուցակիցները քննարկել են Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչապետն ընդգծել է ԵՄ առաքելության դերն անվտանգության և իրավիճակի կայունացման գործում: ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի հանձնակատար Ժոզեֆ Բորելը օրերս հայտարարեց, որ Եվրամիության արտգործնախարարները որոշել են չերկարաձգել Հայաստանում ԵՄ մոնիտորինգի առաքելության ժամկետը: Այդ առաքելության մասին որոշումը կայացվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպմանը, Ֆրանսիայի նախաձեռնությամբ: Ըստ այդ համաձայնության, առաքելությունը սահմանային մոնիտորինգ էր իրականացնելու երկամսյա ժամկետում, որից հետո զեկույց է պատրաստելու ԵՄ համար:

Դեկտեմբերի 19-ին առաքելության ժամկետն ավարտվում է ու ԵՄ երկրները փաստորեն որոշել են չերկարաձգել այն, թեև գաղափարի հեղինակ Ֆրանսիայի արտգործնախարարը դրանից օրեր առաջ խոսել էր երկարաձգման անհրաժեշտության մասին: Երևանում Նիկոլ Փաշինյանի ու Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպմանը խոսվե՞լ է երկարաձգման որոշումը վերանայելու հնարավորության մասին, հատկապես այն իրադրության պարագայում, որ ստեղծվել է Լաչինի միջանցքում: Առավել ևս, որ միջանցքի հանդեպ Ադրբեջանի փաստացի ագրեսիվ գործողության ֆոնին, երբ շրջափակվում և մարդասիրական աղետի ռիսկի է ենթարկվում Արցախի 120 հազար բնակիչ, Հայաստան-Ադրբեջան սահմանի ԵՄ դիտարկման առաքելության գործունեությունը չերկարաձգելու մասին ԵՄ որոշումը թեկուզ անուղղակի, սակայն ստանում է Ադրբեջանին տրվող կանաչ լույսի կամ աջակցության իմաստ, նշանակություն: Եվրամիության մոնիտորինգը փաստորեն հաջորդեց սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիային՝ ՀՀ ինքնիշշխան տարածքի նկատմամբ:

Թեև մոնիտորինգի երկու ամիսների ընթացքում Բաքուն դարձյալ խախտել է հրադադարը և եղել է անգամ զոհ հայկական կողմից, սակայն ծավալուն ռազմական բախումներ և սադրանքներ չեն եղել: Թե դրանում որքան է ԵՄ առաքելության դերը, իհարկե ստույգ գնահատել հնարավոր չէ, և թերևս չարժե գերագնահատել այդ դերը, սակայն, որ առաքելության առկայությունը ունեցել է զսպող ազդեցություն և նշանակություն և այդ կերպ եղել իրավիճակի կայունության պահպանման գործոններից մեկը, թերևս կասկածից վեր է: Միևնույն ժամանակ, Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների ֆոնին արգելակվեց Բրյուսելի հովանու ներքո քննարկումների և բանակցության գործընթացը: Եվ, եթե Բրյուսելն իր կամքով ինքն իրեն դուրս չի դնում անմիջական պատասխանատվության ռիսկից, տեսնելով իրավիճակի լարման միտումներ, ապա ԵՄ առաքելությունը Եվրամիության համար կարող է լինել ծավալվող ինտենսիվ խաղում մնալու հնարավորություն, հատկապես, որ խաղի իրապես մեծ արժեքի մասին է վկայում Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի այցը Կովկաս, մասնավորապես Հայաստան, որն ի դեպ տեղի է ունենում Շարլ Ֆրիզի այցին զուգահեռ և Նիկոլ Փաշինյանը նույն օրը հանդիպել ու Կովկասի ռեգիոնալ հարցեր է քննարկել Մուրի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում