Sunday, 21 06 2026
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը

Կովկասը ուկրաինական պատերազմի նոր ալիքի շեմին

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Պուտինին դիմել է Սիրիայի նախագահ Ասադի մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնելու համար: Այստեղ ուշադրության է արժանի այն, որ Էրդողանը «դուրս է թողնում» Իրանը, որի հետ կա այսպես ասած Աստանայի եռակողմ ռուս-թուրք-իրանական ձևաչափը: Չի բացառվում, որ Էրդողաննն այդ կերպ փորձում է ինչ-որ աստիճանով «կտրել» Պուտինին Իրանից և այդ ծառայությունն իր հերթին «մատուցել» Միացյալ Նահանգներին, որոնք մտահոգություն են հայտնում ռուս-իրանական դաշնակցության խորացման առնչությամբ:

Այդ ֆոնին տեղեկություն է տարածվում, որ Բելառոււսը Ուկրաինայի հետ սահմանին մոտեցնում է ծանր ռազմական տեխնիկա:

Միջազգային փորձագետները համարում են, որ Ռուսաստանն ու Բելառուսը ավարտում են նախապատրաստությունը և առաջիկայում մեծ հավանականությամբ կլինի Բելառուսի մուտքը ուկրաինական պատերազմ, հարված Բելառուսի ուղղությունից: Դրան զուգահեռ էլ տեղեկություններ են, որ ԱՄՆ-ը պատրաստվում է Կիևին փոխանցել Պատրիոտ հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր: Ըստ էության, նշմարվում է ուկրաինական պատերազմի էսկալացիայի նոր փուլ, նոր շրջափուլ՝ իր քաղաքական տրամաբանությամբ: Հնարավոր է, որ այդ փուլին ընդառաջ Ռուսաստանը փորձ է անում «կարգի բերել» իրավիճակը այսպես ասած թիկունքում, այդ թվում կովկաս-մերձավորարևելյան ուղղությամբ: Պետք չէ բացառել, որ Լաչինի միջանցքի շուրջ առկա իրավիճակը այդ մեծ գործընթացի մաս է, որտեղ խմորվում է Ուկրաինայում պատերազմի նոր ալիքին նախորդող ստատուս-քվո, նոր պայմանավորվածություններ, որոնք թույլ կտան Մոսկվային ստիպված չլինել այսպես ասած անընդհատ նայել հետ:

Ի դեպ, ուշադրության է արժանի այն, որ մոտ տասն ամիս առաջ՝ փետրվարի 24-ին պատերազմ սկսելուց առաջ Ռուսաստանը փետրվարի 22-ին Կրեմլում ստորագրեց Ադրբեջանի հետ դաշնակցային հուշագիրը: Հայկական կողմը թերևս պետք է դիտարկի իրադարձությունների զարգացման այդ շերտը, ստեղծված իրավիճակում ելքերի կամ լուծումների, քայլերի հնարավորությունները դիտարկելու և մշակելու համատեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում