Tuesday, 07 05 2024
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ընտանեկան բռնությունը մերձավոր ազգականի կողմից կատարելը համարվում է ծանրացնող հանգամանք

ՀՀ քննչական կոմիտեն ակտիվ միջոցներ է ձեռնարկում ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակներում քրեական օրենքից բխող նպատակների կենսագործման, բռնություններից տուժող անձանց իրավունքների պաշտպանության և բռնարարների քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով։

Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի միայն Արմավիրի և Տավուշի մարզային քննչական վարչություններում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում վերջին ամիսներին բացահայտվել է հիշյալ մարզերում ֆիզիկական ներգործության, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու հատկանիշներով ընտանեկան բռնության 6 դեպք, որոնց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Այսպես. քննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի (Մրգաշատ գյուղի), Տավուշի մարզի (Լուսաձոր գյուղի, Այրում, Կողբ, Այգեձոր, Ն.Աղբյուր բնակավայրերի) առանձին բնակիչներ տարբեր ամիսների վիճաբանության ընթացքում քաշքշել են իրենց կանանց, հնչեցրել հայհոյանքներ, բռունցքով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ընդ որում, առանձին դեպքերում անձինք այդ ոտնձգությունները կատարել են՝ խախտելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով սահմանված նախատեսված անհետաձգելի միջամտություն կիրառելու, այն է՝ տուժող մերձավորին որոշակի հեռավորությունից մոտենալու արգելքի մասին որոշումները։

Երկու այլ դեպքերում էլ պարզվել է, որ ծնողը ծեծի է ենթարկել իր անչափահաս որդուն՝ նրանց թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ պատճառելով:

Նախաձեռնված քրեական վերոնշյալ վարույթներով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, վարույթն իրականացնող մարմինների կողմից մեղադրանքներ են ներկայացվել համապատասխանաբար 6 անձի:

Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու նպատակով:

2022թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննված՝ ընտանեկան բռնության վերաբերյալ 53 քրեական գործ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 56 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան։

ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում իրազեկել և զգուշացնել, որ 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած և գործող ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ որոշ հանցատեսակների պարագայում՝ օրինակ սպանություն, առողջությանը ծանր, միջին կամ թեթև վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, հոգեկան կամ ֆիզիկական ներգործությունը և այլն, հանցանքը մերձավոր ազգականի կողմից կատարելը համարվում է ծանրացնող հանգամանք:

Բացի այդ, թեև ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ օրինակ առողջությանը միջին ծանրության կամ թեթև վնաս պատճառելը, անզգուշությամբ ծանր կամ միջին վնաս պատճառելը, հոգեկան կամ ֆիզիկական ներգործությունը և այլն, նախատեսված հանցանքը կատարած անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի (բողոքի) հիման վրա, այսինքն քրեական հետապնդումն իրականացվում է մասնավոր կարգով, սակայն, ընտանիքում բռնության հատկանիշներով հանցանքներով՝ դատախազի նախաձեռնությամբ քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով՝ անկախ քրեական հայց ներկայացնելուց կամ քրեական հայցից հրաժարվելուց՝ օրինակ հաշտության հիմքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում