Monday, 15 06 2026
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Արցախի խորհրդարանի պարտավորությունը

Արցախի Ազգային Ժողովը տարածել է հայտարարություն, որով դատապարտում է Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողությունը: Միևնույն ժամանակ, Արցախի ԱԺ հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի իշխանությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի ու Արցախի անխափան կապն ապահովելու, նաև Արցախի ժողովրդի իրավունքը պաշտպանելու համար:

Միանգամայն ճիշտ է: Ակնկալիք են հայտնում, որ Ռուսաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ճանապարհը բացելու, անվտանգությունն ապահովելու և այդ կերպ խաղաղապահ մանդատի վարքը փրկելու համար: Միանգամայն ճիշտ է: Միանգամայն ճիշտ են նաև մյուս բոլոր միջազգային դերակատարներին ու կառույցներին ուղղված կոչերը, որպեսզի նրանք թույլ չտան Ադբեջանին անել այն, ինչ անում է Բաքուն առ այսօր: Այդ ամենը միանգամայն, աներկբա ճիշտ է: Կա մի հարց: Իսկ ո՞րն է Արցախի ԱԺ անելիքը, այդ կոչերից ու հորդորներից բացի, Հայաստանի իշխանության պարտավորությունների մասին խոսելուց բացի: Արցախի ԱԺ ինքն ունի՞ որևէ պարտավորություն, ո՞րն է այդ պարտավորությունը: Միայն հայտարարություն տարածե՞լը, թե՞ որևէ զարգացման բովադակային պատասխանատվություն ստանձնելն ու ներքին և արտաքին հասցեատերերին բովանդակային տրամաբանություն պարունակող ազդակներ հղելը: Արցախի խորհրդարանը մի քանի ամիս առաջ օրինակ ընդունեց այսպեց Ադրբեջանի օկուպացրած տարածքների վերաբերյալ օրենքը: Հիմա, այդ օրենքը օգնու՞մ է որևէ բանով Արցախին, Արցախի ժողովրդին, օգնե՞լ է որևէ բանով, բացի Արցախի խորհրդարանին և քաղաքական այսպես ասած վերնախավին քարոզչական հարցերում օգնելուց:

Ինչո՞վ էր զբաղված արցախյան խորհրդարանը հետպատերազմական երկու տարիների ընթացքում: Ի՞նչ քայլեր է կատարել, որ հիմնավորապես փոխված ստատուս-քվոյի պայմաններում անհրաժեշտաբար փոփոխվի նաև Արցախը, թե իր կառավարման որակով ու տրամաբանությամբ, թե ներարցախյան հարաբերությունների, հասարակական-քաղաքական համակեցության որակներով:

Թե ինչով է զբաղված եղել արցախյան վերնախավը մինչև պատերազմը՝ ավելի քան երկու տասնամյակի ընթացքում, դա էլ իհարկե առանձին հարց է, սակայն այսօր հրատապ է այն, թե արցախյան քաղաքական վերնախավը, որ դիրքավորվել է խորհրդարանում, ի՞նչ պարտավորություն ունի իր վրա՝ նոր իրողությունների պարագայում Արցախի մարտահրավերների համար պատասխանատվություն ստանձնելու տեսանկյունից: Մինչդեռ, հենց դրանից էր կախված լինելու, թե ծանր, խնդրահարույց, լարված պահերին ինչ լսելիություն, ինչ կշիռ էր ունենալու որևէ արտաքին հասցեատիրոջ Արցախի քաղաքական տիրույթից հղվող որևէ հորդոր կամ պարտավորության մասին հիշեցում: Գնահատականը ու դրանից արվող եզրահանգումը էապես կախված է, թե ինչ որակի է դրա ակնկալիքն ունեցողի տնային աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում