Sunday, 21 06 2026
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ

ԱՄՆ-ը Կիև Է ուղարկել 13 մլն դոլարի էներգետիկ սարքավորումներ, իսկ ԵՄ-ն համաձայնեցրել է 18 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթ

Միացյալ Նահանգները սարքավորումների առաջին խմբաքանակն Է ուղարկել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կարիքների համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությանը: ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչները գործակալությանը հայտնել են, որ առաջին խմբաքանակի մեջ են մտնում մոտավորապես 13 միլիոն դոլար արժողությամբ էներգետիկ սարքավորումներ: Դրանք ուղարկվել են ամերիկյան ռազմակայաններից մեկից։

Այդ խմբաքանակը նոյեմբերին հայտարարված 53 միլիոն դոլար արժողությամբ օգնության փաթեթի բաղկացուցիչ մասն է: Այս օգնության մասին Վաշինգտոնը տեղեկացրել էր այն բանից հետո, երբ Կիևը հայտարարեց, որ ունի տրանսֆորմատորների և գեներատորների, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերի կարիք: Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ այս շաբաթ ԱՄՆ-ից Ուկրաինա կուղարկվի սարքավորումների ևս երկու խմբաքանակ։ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին ռուսական հարվածներից հետո այդ երկրում հաճախ են հոսանքազրկումներ լինում:

Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնը Կիևին տրամադրել է 145 միլիոն դոլար երկրի էներգետիկ հատվածի նորոգման, տեխնիկական սպասարկման և ամրապնդման համար։ Միևնույն ժամանակ, Եվրամիության երկրների դեսպանները համաձայնեցրել են Ուկրաինային 18 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության փաթեթը: Այդ մասին Twitter-ի իր Էջում հայտնել Է Եվրոպական միության խորհրդում Չեխիայի նախագահությունը: ,Դեսպաններն, ըստ էության, միաձայն հավանություն տվեցին աջակցության փաթեթին, համաձայն որի 2023 թ.-ին Ուկրաինային 18 մլրդ եվրո գումար կհատկացվի:

ԵՄ խորհրդում Չեխիայի նախագահությունը հավատարիմ է իր խոստմանը՝ օգնելու Ուկրաինային դիմակայել Ռուսաստանին, և ԵՄ-ն համախմբված է մնումե, – նշված է գրառման մեջ: Նոյեմբերի սկզբին Եվրահանձնաժողովը ներկայացրել էր 2023 թվականի ընթացքում Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով տնտեսական օգնություն տրամադրելու ծրագիր։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել էր, որ ֆինանսավորումը կարող է տրվել կանոնավոր տրանշներով՝ արտոնյալ պայմաններով վարկերի տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում