Thursday, 08 06 2023
Անահիտ Ավանեսյանն այցելել է «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ
Թուրքական լիրան կրկին ռեկորդային արժեզրկում է գրանցել
Եվրասիական հարթակում լուծում չկա, կա ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածություն
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տրետուքի հայկական դիրքերի ուղղությամբ
«Կուզեի Սերգոն կենդանի լիներ, գար, երեսին նայեի, ասեի՝ ամոթ քեզ». Բարսեղ Բեգլարյան
Ամփոփելով հետմիջօրեն Գոհար Հայրապետյանի և Ժիրայր Ոսկանյանի հետ
Վերմիշյանից պահանջվում է բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ
18:30
Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրել են Խերսոնի մարզում գնդակոծությունների մեջ. հաղորդվում է զոհերի մասին
«Եվրասիա. մեր տուն» ցուցահանդեսին ԱՊՀ վարչապետները ծանոթացել են ներկայացված արտադրանքին
Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետին հրավիրել է հայկական տաղավար
18:20
Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից առաջացած հեղեղումները 5 մարդու կյանք են խլել
18:10
Զելենսկին այցելել է Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով հեղեղված շրջաններ
Ռուսաստանն առաջարկում է ԵԱՏՄ-ի արտակարգ պարենային հիմնադրամ ձևավորել․ Միշուստին
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
Հայաստանը միջուկային մրցակցության կենտրոնում
Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին կոչ է արել հստակ և հասցեական գնահատական տալ Ղարաբաղում ստեղծված իրավիճակին
17:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ դեսպանը այցելել է Տաթևի վանք, Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի և ընդգծել մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը
Քեթրինի Միհրանի հայտարարությունն ու «Մրգենի» ՍՊԸ-ի շահառուի հայտարարագիրը հակասում են իրար․ Հետք
17:50
ՌԴ-ն Արդարադատության միջազգային դատարանում Ուկրաինային մեղադրել է Կախովկայի ՀԷԿ-ը ռմբակոծելու մեջ
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Հույս ունեմ, որ մի օր գործընկերային կապեր կհաստատվեն Լոնդոնի և իմ սիրելի Երևանի միջև. ԱԺ նախագահ
ՀՀ նախագահն ու Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում հիմնադրամի կողմից իրականցվող ծրագրերը
17:20
ՀԱՊԿ-ի ԱԽ քարտուղարների հետ հանդիպմանը Պատրուշևը Լուկաշենկոյի հետ քննարկել է անվտանգության խնդիրներ
17:11
Եղանակը Հայաստանում – Հունիս 9, 2023
Կրկի՞ն փորձիր․ Հայաստանը որոշել է զենքի խնդրով կրկին դիմել ՌԴ-ին
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրենն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Ռուսաստանը պատրաստ է ԵԱՏՄ գործընկերների հետ քննարկել նոր ատոմակայանների կառուցման արժեքը և պարամետրերը
16:40
Միշելն ու Էրդողանը քննարկել են ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության հարցերը

Հայաստանն իրավիճակին համահունչ չի գնում․ Ռուսաստանը խնդիրներ ունի Ուկրաինայում ու դա արտացոլվելու է Արցախում

Հայաստանը Ռուսաստանի առանցքային ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հայաստանցի պաշտոնակից Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը։

Ռուսաստանյան պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների նիստի շրջանակում։

«Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում և առանցքային ռազմավարական գործընկերը Անդրկովկասում: Մենք չափազանց շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության պահպանման հարցում և դրա համար գործադրում ենք բոլոր ջանքերը: Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս երկկողմ համագործակցության զարգացմանը և Հայաստանի Զինված ուժերի ներուժը մեծացնելուն ուղղված աջակցությանը»,- հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը:

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդումը, ստորագրել են իրենց գլխավորած գերատեսչությունների միջև 2023 թվականի համագործակցության պլանը:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների համատեղ հանդիպմանը Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը:

Ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի խոսքերով՝ Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը և դրա արդյունավետությունը պայմանավորված է աշխարհաքաղաքական մի շարք հանգամանքներով՝ այդ թվում ռուս-ուկրաինական պատերազմով․ «Չեմ կարծում, թե ՌԴ ՊՆ նախարար Շոյգուի այդ հայտարարությունը  որևէ նշանակություն ունի՝ մանավանդ այս պահին Լաչինի միջանցքի իրադարձությունների համատեքստում, այն արդեն երկրորդական իմաստ է ստանում։ Ստացվում է՝ պարզապես թուղթ է, ստորագրել են, մենք չգիտենք, թե հաջորդ տարի, մի ամսից  ինչ կլինի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

«Առանցքային գործընկերն» արդյոք անում է առավելագույնը Լաչինի միջանցքում ստեղծված իրավճակի հետ կապված, հարցին ի պատասխան, Հակոբյանն ասաց․ «Առաջին հայացքից հայկական կողմի դիրքորոշումը լրիվ ճիշտ է։Ավելին՝ սա Ռուսաստանի հեղինակության հետ կապված լրաջագույն խնդիր է։ Սա ռուսական խաղաղապահ առաքելության լրջագույն վարկաբեկում է և նաև հարված Ռուսաստանի միջազգային հեղինակությանը։ Իրավիճակն այնքան ռեալթայմ է զարգանում, որ այս պահին ինչ-որ բան ասելը ճիշտ չէ։ Ամեն դեպքում՝ սա այն ամենի սահմաններում է, ինչի մասին ես միշտ խոսել եմ։ Առաջինը՝ պետք է ուժեղ լինել, երկրորդ՝  ռուսական կողմը խնդիրներ ունի Ուկրաինայում ու դա արտացոլվելու է Արցախում, երրորդ՝ Ալիևը երբեք  էլ Ռուսաստանի համար անկեղծ գործընկեր չի եղել ու նման բաներ։ Ալիևն էլ շատ վտանգավոր  խաղ է խաղում, հույս ունի՝ սրել իրավիճակը, իսկ երբ վտանգը տեսնի՝ «հանգցնի»։ Հենց վտանգը զգա, միանգամից այսպես կոչված բնապահպաններին կասի՝ հետ եկեք, վե՛րջ։ Բայց ամեն դեպքում վտանգավոր է նաև  իր համար, որովհետև հնարավոր է, որ ինչ-որ պահի հսկողությունից դուրս գա։ Եթե թեկուզ մեկ վիրավոր լինի այդ հատվածում՝ միանգամից խնդիրները սրվում են»։

Մեր զրուցակիցը չի բացառում, որ «հաջորդ սերիայում» կարող ենք տեսնել «Խանկենդիի կարոտից տոչորվող ամբոխ», որը կուզենա  շարժվել դեպի Ստեփանակերտ․ «Երբ մի կողմն ուժեղ է լինում ու տիրապետում է հիբրիդային պատերազմի տարրերին, ահա այս իրավիճակն է լինում։ Մենք Հայաստանի Հանրապետությունում տոնածառ ենք զարդարում, Արցախի Հանրապետությունն էլ ռուսների հետ «գերության» մեջ է ընկել»,-նկատեց վերլուծաբանը։

Արդյոք Հայաստանը համահունչ է գնում աշխարհաքաղաքական  իրավիճակին, ի՞նչ իմաստ ունի Ռուսաստանի հետ զարգացնել համագործակցությունը պաշտպանության բնագավառում, դիտարկմանն ի պատասխան, Մհեր Հակոբյանն արձագանքեց․ «Ես այդ ամենին շատ թերահավատ եմ վերաբերում։Նախևառաջ Ռուսաստանն ինքն այս պահին բազմաթիվ խնդիրներ ունի Ուկրաինայում, երկրորդ՝ ինքը ռեֆորմի կարիք ունի։ Եթե անկեղծ ասեմ, կա տպավորություն, որ Մոսկվայի համար Հայաստանը հեռավոր պրովինցիալ ծայրամաս է, որի խնդիրները ոչինչ են այն խնդիրների համեմատ, ինչ ինքն ունի Ուկրաինայում։ Ես առավոտվանից հետևում եմ ռուսական  պաշտոնական կամ պաշտոնականին մոտ ալիքներին և հասկանում եմ, որ իրենց խնդիրն Ուկրաինան է։ Այստեղ  ահա այպիսի իրավիճակ է, իսկ իրենք ընդամենը «Ռիա նովոստիի» հաղորդումը դրեցին։ Այսինքն՝ Սոլովյովի նման քարոզիչը հստակ գիտի, որ Լաչինում այդպիսի  իրավիճակ է, բայց անտեսում է։ Իրենք այս պահին  փորձում են չնկատելու տալ՝ խնդիրն ինքն իրեն կլուծվի տարբերակով։ Բայց չի լուծվելու, Ալիևն անընդհատ նման քաղաքականություն է վարելու։ Ռուսները փորձում են ժամանակ շահել, բայց այդ ժամանակ շահելն էլ իրենց ոչինչ չի տալու»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում