ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս ունի, որ ԱՄՆ-ն կցուցաբերի անաչառություն և անկողմնակալություն իր հորեղբոր գործը քննելիս: Այս մասին ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեյ Քարնին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ` մեկնաբանելով Օբամայի հորեղբոր` Օնյագոյի ձերբակալության հարցը, երբ նրան բերման էին ենթարկել մեքենան հարբած վիճակում վարելու և միգրացիոն խնդիրներ ունենալու համար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Մամուլի քարտուղարին խնդրել են պարզաբանել, թե արդյոք ամերիկյան վարչակազմը պատրաստվո՞ւմ է հետևել, որպեսզի պահպանվի օրինականությունը: «Անշուշտ,- ասել է Քարնին:- Մենք ակնկալում ենք, որ տվյալ էմիգրացիոն խնդիրը կքննարկվի այնպես, ինչպես մյուս գործերը»: