Saturday, 27 06 2026
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ

Գնաճը Թուրքիայում նոյեմբեր ամսին դանդաղել Է 1.5 տարվա ընթացքում առաջին անգամ

Թուրքիայում սպառողական գների աճի տեմպերը նոյեմբեր ամսին դանդաղել են 18 ամսվա ընթացքում առաջին անգամ՝ իջնելով 85 տոկոսի նշագծից: Այդ մասին տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Երկրի վիճակագրական ինստիտուտի (Turkstat) տվյալների համաձայն՝ անցած ամսին գները (CPI ինդեքս) տարեկան արտահայտությամբ ավելացել են 84,4 տոկոսով: Հոկտեմբերին գնաճը կազմել Էր 85,5 տոկոս: Trading Economics-ի հարցմանը մասնակցած վերլուծաբանները սպասում Էին գնաճի մեղմացում միջինը մինչև 84,65 տոկոս: Հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2,9 տոկոսով՝ հակառակ սպասվող 3 տոկոսի:

Սեպտեմբերին սպառողական գների աճը կազմել էր 3,5 տոկոս: Մինչդեռ երկրում արտադրողների գների աճի տեմպերը (PPI ինդեքս) նոյեմբերին դանդաղել են՝ տարեկան արտահայտությամբ հասնելով մինչև 136 տոկոսի՝ մեկ ամիս առաջվա 157,7 տոկոսի համեմատությամբ:

Ամսական հաշվարկով ցուցանիշն աճել Է ընդամենը 0,7 տոկոսով մեկ ամիս առաջ 7,8 տոկոսով կտրուկ բարձրանալուց հետո: Նոյեմբերի վերջին Թուրքիայի Կենտրոնական բանկն առանցքային տոկոսադրույքը նվազեցրել Է 1,5 տոկոսային կետով՝ հասցնելով 9 տոկոսի, և ազդարարել դրամավարկային քաղաքականության մեղմացման ցիկլի ավարտի մասին: 2021 թվականի սեպտեմբերից ԿԲ-ն տոկոսադրույքը նվազեցրել Էր 11,5 տոկոսային կետով:

Գործակալությունը նշում է, որ թուրքական լիրայի փոխարժեքը երկուշաբթի օրը սակարկությունների ընթացքում թեթևակի փոխվում Է և գտնվում Է 1 դոլարի դիմաց մոտավորապես 18,64 լիրայի սահմանում: Թուրքական BIST 100 ֆոնդային ինդեքսը նվազել Է 0,7 տոկոսով, ընդ որում՝ ընթացիկ տարվա սկզբից ի վեր այն բարձրացել Է ավելի քան 2.5 անգամ (165 տոկոսով):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում