Արցախի իշխանությունն իր վրա վերցրել է տրոյական ձիու ռուսական ֆունկցիա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՔԺԿ առաջնորդ Լևոն Շիրինյանը:
Շիրինյանը կարծում է, որ Ֆրանսիայում Արցախի նախագահի հնչեցրածը մոսկովյան ծրագիր է․ «Արցախի իշխանությունը ստանձնել է տրոյական ձիու կերպարը, խորտակվող ՌԴ-ն նրանց ոտքի է հանել: Արցախի իշխանությունը ռուս խաղաղապահներին պահում է, որ իրենց գլխին օյին խաղան: ՌԴ-ն մնալո՞ւ է, որ Արցախի իշխանությունը գնացել Փարիզում երգում է «Ոսկե հորդայի» երգը»:
Շիրինյանը նաև կարծում է, որ արցախահայությունը պետք է պաշտպանվի, բայց ոչ ռուսական տարբերակով․ «Ղարաբաղյան կլանը արցախահայություն ու հայություն չէ: Ստեփանակերտից այլևս դարերով Հայաստանին քաղաքականություն չի թելադրվելու: Արցախի իշխանությունն ինչու է հասել Փարիզ՝ մեզ փող տվեք, բայց մենք մնանք ՌԴ կազմո՞ւմ»: