Ըստ թուրքական «Հյուրիեթ» պարբերականի՝ մեկնարկել է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլը, հայ և թուրք պաշտոնյաները քննարկում են Նոր տարուց առաջ Թուրքիա-Հայաստան օդային բեռնափոխադրումների մեկնարկը, այդ թվում՝ 1993-ից փակված «Ալիջան» սահմանային անցակետի բացումը։
Թերթը նշում է, թե բեռնափոխադրումները կարող են սկսվել մինչև այս տարվա վերջ՝ դեկտեմբերի 31-ը։ Մինչև հիմա Հայաստանը թուրքական ապրանքներ էր ձեռք բերում Վրաստանի տարածքով։ Բեռնափոխադրումների մեկնարկով թուրքական ապրանքներն ուղիղ թռիչքներով կհասցվեն Հայաստան։
Արևելյան Իգդիր նահանգում գտնվող անցակետը երկու երկրները կապում է 128 մ երկարությամբ կամրջով, սակայն մոտ երեք տասնամյակ փակ լինելու պատճառով կամուրջը դարձել է անգործունակ։
Անանուն պաշտոնյաները հայտնել են, որ կամուրջը կվերանորոգվի՝ հավելելով, որ դրա վերանորոգման շուրջ բանակցությունները սկսվել են մի քանի շաբաթ առաջ։
Սակայն մոտ ապագայում արդյունք չի ակնկալվում, քանի որ ձնառատ եղանակը խոչընդոտում է շինարարական աշխատանքներին։
Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի երրորդ փուլը լինելու են երկու երկրների միջև ուղիղ առևտուր սկսելու շուրջ բանակցությունները։ «Այդ ուղղությամբ էլ արդեն սկսվել են տեխնիկական աշխատանքները»,- հավելել են թերթի աղբյուրները։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է լրագրող Սագօ Արեանի հետ: