Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ուզում ենք արագ իմանանք՝ վերջը, էդ ռակետը ժանգո՞տ էր, թե՞ ժանգոտ չէր, թռնող էր, թե՞ չէ և ո՞վ է պատասխանատուն

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, «Դավիթ Տոնոյանի ձերբակալումից մեկ տարի և երեք ամիս անց վերջապես ավարտվեց մեղադրանքի կողմի գրավոր «ապացույցների» հետազոտումը, ինչպես նաև քննիչի կողմից փորձագետին ներկայացված հարցադրումների պատասխանների և հետևությունների հետազոտումը, որի ընթացքում չներկայացվեց որևէ փաստ, տվյալ, փաստաթուղթ, ինչը կարող էր հիմնավորել «վատնման» հանցակազմի առկայությունը, Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքում տեղ գտած որևէ ձևակերպում կամ այս ամբողջ ժամանակամիջոցում կալանավորման տակ գտնվելու անհրաժեշտությունը:

Ավելին, ներկայացված «ապացույցների» մի մասն առհասարակ վերաբերելի չէր մեղադրանքին կամ ոչինչ չէր հիմնավորում, իսկ մյուս մասը՝ հերքում էր մեղադրանքը, որի վերաբերյալ պաշտպանական կողմը արել է համապատասխան հայտարարություններ և ներկայացրել է հակափաստարկներ: Ամեն դեպքում՝ կարող ենք վերահաստատել, որ Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան»:

Այս առնչությամբ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Փաստաբանների աշխատանքին չեմ կարող գնահատական տալ, մարդիկ իրենց գործն են անում: Փաստաբաններն ամեն ինչ անում են ի շահ իրենց վստահորդի և ամեն ինչ այդ առումով ճիշտ են անում: Բայց գործի առումով ուզում եմ մի հարց տալ՝ ի վերջո, այդ հրթիռները ժանգո՞տ էին, թե՞ չէ: Ասում են ժանգոտ չի ու հիմքում ի՞նչն են դնում: Ասում են՝ հրթիռ ուղարկողն ասել է՝ պապայի արև, ժանգոտ չէր: Այսինքն ծախողն ասում է՝ պապայի արև, լավ ապրանք եմ ծախել: Ընկեր, ժանգոտ է»:

Դիտարկմանը, որ շատերի դեպքում է եղել պաշտոնական դիրքի չարաշահում և այլ անօրինականություններ, բայց միայն Դավիթ Տոնոյանն է անազատության մեջ, և արդյոք դանդաղ չի ընթանում գործընթացը, փաստաբանն ասաց. «Հայաստանում բոլոր գործերն են դանդաղ և պաշտպանական կկողմն ամեն ինչ պետք է անի, որ այդ գործընթացը արագ ավարտվի: Որովհետև մարդն ունի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունք: Մենք էլ ենք ուզում արագ իմանանք՝ վերջը, այդ ռակետը ժանգո՞տ էր, թե՞ ժանգոտ չէր, թռնող էր, թե՞ թռնող չէր: Եթե Դավիթ Գալստյանը ժանգոտ հրթիռի փոխարեն շատ մեծ չափերի բադրիջան կամ վարունգ բերեր, ասեր՝ սա ռակետ է, պետք է ընդունեի՞նք: Դավիթ Գալստյանն ի՞նչ մեղք ունի: Եթե Դավիթ Տոնոյանը ասում է, որ ինքը չի մեղավորը, թող բացատրի, թե պատասխանատուն ով է: Մենք որպես հասարակ քաղաքացիներ ուզում ենք իմանալ՝ ռակետներն ով ընդունեց, ժանգոտ է եղել, թե ոչ, թռավ, թե՞ չթռավ, ու ինչու: Եթե Տոնոյանը չի, թող ասի՝ ես ի՞նչ կապ ունեմ, ես նախարար եմ եղել, հո ամեն հրթիռը չեմ գնալու նայեմ»:

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն ու բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն մեղադրվում են շուրջ 4,7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Մասնավորապես, 2018 թվականին բանակի համար ձեռք են բերվել ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հրթիռներն, որոնք հնարավոր չի եղել կիրառել պատերազմի ընթացքում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում