Monday, 22 06 2026
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար

Բացահայտվել են Իլհամ Ալիևի և ԱՄՆ 2 գեներալի կոռուպցիոն գործարքները

Ամերիկյան հեղինակավոր «The Washington Post» պարբերականը մի հոդված է հրապարակել, որտեղ մանրամասներ է հայտնել ամերիկյան բանակի պաշտոնաթող 2 գեներալի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած կոռուպցիոն գործարքների մասին։ Հոդվածում, մասնավորապես, ասվում է. «Աֆղանստանում պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում ԱՄՆ-ի ռազմական առաջնորդները հակվեցին դեպի Ադրբեջանը՝ գործակցելու նախագահ Իլհամ Ալիևի հետ, չնայած ԱՄՆ դեսպանատան զեկույցին, որը Ալիևին հռչակում էր որպես «ուժեղ մարդ» և նրան համեմատում «Կնքահայրը» ֆիլմի մաֆիոզների հետ»:

Հոդվածում նշվում է, որ Պենտագոնի պաշտոնյաները մի կողմ թողեցին Ադրբեջանի կոռուպցիոն ավանդույթների վերաբերյալ մտահոգությունները՝ կենտրոնանալով ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի վրա և փորձելով համոզել Իլհամ Ալիևին՝ բացել իր երկրի սահմաններն ու օդային տարածքը դեպի Աֆղանստան։ Այդ ուղիները, որոնք Ալիևը, ըստ պարբերականի, կարող էր հրաժարվել տրամադրել ԱՄՆ-ին, վերջինիս և ՆԱՏՕ-ի համար անհրաժեշտ էին մատակարարման խնդիրները լուծելու համար. «Փոխարենը ԱՄՆ պաշտոնյաները խոստացան ավելի սերտ դիվանագիտական գործընկերություն Ալիևի հետ և 369 միլիոն ԱՄՆ դոլարի պաշտպանական պայմանագրեր ապահովեցին «Silk Way Airlines» ադրբեջանական բեռնափոխադրողի համար, որն, ըստ ամերիկյան հետաքննիչների, վերահսկվում է Ադրբեջանի կառավարության կողմից։ Ավելին, նույն խմբին պատկանող Silk Way Bank-ի սեփականատերերից մեկը Ալիևի դուստրն է»։

2010թ. ԱՄՆ-Աֆղանստան պատերազմի ամենաթեժ պահին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի փոխադրումների, մասնավորապես՝ վառելիքի, սննդի և շինանյութերի, մոտ 1/4-րդը իրականացվում էր Ադրբեջանի տարածքով:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու գեներալներ՝ Դունկան ՄաքՆեբը և Ուիլյամ Ֆրեյզերը, որոնք 2008-2014թթ․ վերահսկում էին ԱՄՆ-ՆԱՏՕ մատակարարման ուղիները դեպի Աֆղանստան, ավելի ուշ փորձեցին կապիտալիզացնել իրենց կապերն Ադրբեջանում: Ըստ հետաքննության՝ ակտիվ ծառայությունից թոշակի անցնելուց հետո չորս աստղի կոչմանը հասած գեներալները արժեքավոր խորհրդատվական գործարքներ են կնքել Silk Way Airlines-ի հետ։ Համաձայն The Washington Post-ի ստացած փաստաթղթերի՝ այդ գործարքի արդյունքում նրանցից յուրաքանչյուրը կարող էր օրական 5000 ԱՄՆ դոլար ստանալ: Երկու գեներալներն էլ աշխատանքի առաջարկ են ստանում անմիջապես թոշակի անցնելուց հետո, երկուսն էլ՝ ադրբեջանական պետական «Silk Way Airlines» ընկերության կողմից։

Ըստ The Washington Post-ի՝ ամերիկյան բարձրագույն զինվորականության շրջանում տարածված պրակտիկա է եղել թոշակի անցնելուց հետո խորհրդատվական կամ պայմանագրային գործունեություն ծավալել իրենց աշխատած երկրներում՝ անկախ մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված խնդիրներից, որոնք առկա են այդ երկրներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում