Ուկրաինայի համար միջազգային տրիբունալի ստեղծումը «սեղանին է»։ Այս Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ «The Wall Street Journal»-ի գլխավոր տնօրենների ժողովում։
«Կարևոր է, որ Ուկրաինան կարողանա անհրաժեշտության դեպքում պատասխանատվության կանչել այս բաների համար։ Բայց մենք նաև աջակցում ենք Միջազգային քրեական դատարանի ջանքերին՝ ապացույցներ և տեղեկատվություն հավաքելու համար: Քննարկումներ են ընթանում ինչ-որ անկախ դատարանի, տրիբունալի ստեղծման մասին։ Այդ ամենը սեղանին է»,- հավելել է Բլինքենը։