Wikileaks-ը, ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների գաղտնի նամակագրության հրապարակման գործում իր հիմնական գործընկերոջը` բրիտանական Guardian-ին, մեղադրել է ԱՄՆ գաղտնիքների բացահայտման մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ըստ Wikileaks-ի` Guardian-ի մեղքով տարածվել են ավելի քան 250 հազար գաղտնի, չխմբագրված փաստաթղթեր, ինչն իրենց ստիպել է հետաքննություն սկսել:
Guardian-ն իր հերթին հերքում է այս տեղեկատվությունը և տեղի ունեցած արտահոսքում մեղադրում կայքի պաշտպանական համակարգին:
Twitter-ում հրապարակված կարճ հաղորդագրության մեջ Wikileaks-ը հաղորդում է. «Guardian ամսագիրը հրապարակել է Wikileaks-ի չխմբագրված արխիվի գաղտնաբառերը, մենք արդեն կապվել ենք ԱՄՆ պետքարտուղարության հետ և սկսել ենք նախադատական հետաքննությունը»: Ըստ Wikileaks-ի, արտահոսքի մեղավորները երկու լրագրողներ են: