Tuesday, 14 05 2024
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ

ԵԱՀԿ «մանդատ» գոյություն չունի վաղուց. Հայաստանի ու Արցախի խնդիրը

Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը ԵԱՀԿ նախարարական համաժողովի իր ելույթում հայտարարել է, թե Հայաստանի կարիքների գնահատման համար ԵԱՀԿ առաքելություն գործուղելը կազմակերպության «մանդատի բացահայտ խախտում» է: Խոսքը շաբաթներ առաջ Հայաստան ժամանած յոթնօրյա առաքելության մասին է, որը դիտարկում էր սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանին առկա վիճակը:  Այն, որ ԵԱՀԿ մանդատը «խախտված» է, բոլորովին նորություն չէ, բայց այդ մանդատը խախտված է ոչ թե Հայաստան գործուղված առաքելության տեսքով, այլ օրինակ Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի, թեև այդ ագրեսիան էլ ինքնին ԵԱՀԿ մանդատի ավելի խորքային խախտվածության հետևանք է:

ԵԱՀԿ մանդատի ճգնաժամը բավականին ակնառու էր դեռևս 2012-ի դեկտեմբերին տեղի ունեցած նախարարական համաժողովի ընթացքում, երբ բավականին սուր արտահայտվում էր արևմտա-ռուսական դիմակայությունը, այդ ժամանակ դեռևս հռետորաբանության մակարդակում: Պետք է թերևս արձանագրել, որ ԵԱՀԿ «մանդատ» որպես այդպիսին, գոյություն չունի: Մենք հաճախ ենք խոսում Մինսկի խմբի համանախագահության մանդատի մասին, այն պահպանելու կարևորության մասին, Հայաստանն ու Արցախը պարբերաբար փորձում են օգտագործել առիթներն ու շեշտել դրա կարևորությունը, և այդ փորձը արել է նաև Հայաստանի արտգործնախարարը, որ նույնպես մասնակցում է Լեհաստանում անցկացվող նախարարական համաժողովում: Սակայն, այդ փորձերով հանդերձ, իրական քաղաքականության ռեժիմում մենք չպետք է մատնենք մեզ ինքնախաբեության, հավատալով, կամ մտածելով, թե կա ԵԱՀԿ մանդատ: Այդ կազմակերպությունը ըստ էության չի աշխատում շատ երկար ժամանակ, գրեթե տասնամյակ: Չի աշխատում ոչ միայն Մինսկի խմբի համանախագահությունը, այլ այդ համանախագահությունը ստեղծած կառույցն ինքնին: Ավելին, այսօր բարձրաձայնվում է անգամ այդ կառույցի «մահն» արձանագրելու հնարավորության մասին, ինչի շրջանակում պետք է դիտել թերևս նաև այն հայտարարությունը, որ Կովկասի հարցերի ամերիկացի գլխավոր բանակցող  Ռիքերը շաբաթներ առաջ արել էր ԱՄՆ Կոնգրեսում, նշելով, թե Մինսկի խմբի համանախագահությունը չի աշխատում և ակնկալում են, որ կարող են «կոնսենսուսով» չեղարկել այդ մանդատը: Հայաստանն ու Արցախն իհարկե այդ զարգացման շահառու չեն, մեղմ ասած, սակայն նաև չեն կարող կառչել մի իրավիճակից, որը պահանջարկ չունի գրեթե  ոչ մի խոշոր դերակատարի մոտ:

Միևնույն ժամանակ այն, որ Երևանը փորձում է քննարկել Ստեփանակերտ-Բաքու շփման միջազգային մեխանիզմի հարց, ինչն արել է նաև Ֆիլիպ Ռիքերի ռեգիոնալ այցի շրջանակում, այդ թվում Հայաստանի վարչապետի և Ռիքերի հանդիպմանը, ըստ էության հենց այդ նոր մանդատի փնտրտուքի տարր է: Սակայն ամբողջ հարցն այն է, որ նոր մանդատ հնարավոր է թերևս այն պարագայում, երբ ներկայիս գործընթացում ներգրավված խաղացողները գան որևէ ընդհանուր հայտարարի: Իսկ դա նշանակում է ընդհանուր հայտարար Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, ԱՄՆ, Ֆրանսիայի միջև: Իրավիճակն այսօր թերևս շատ հեռու է դրանից, հետևաբար հայկական կողմի համար թերևս առարկայական խնդիր կարող է լինել գոնե մարդասիրական հարցերի ուղղությամբ շատ թե քիչ ընդհանուր միտում և տրամադրություն ձևավորելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում