Tuesday, 14 05 2024
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ

Լավրովի «հայկական հույսերն» արդարացան

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը լիուլի արդարացրեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հաշվարկը: Լավրովը իր ասուլիսում փաստացի հայտարարեց, որ Ռուսաստանն ուզում էր «պահպանել» Արցախի կարգավիճակի հարցն օրակարգում, սակայն Երևանը Պրահայում Բաքվի, Փարիզի ու Բրյուսելի հետ պայմանավորվեց Ալմա Աթայի հռչակագրի շուրջ, այդ կերպ «փակելով» Արցախի կարգավիճակի հարցը: Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքն արձագանքեց, հայտարարելով, թե Հայաստանի իշխանությունը «հանձնել» է Ղարաբաղի կարգավիճակը կամ «հրաժարվել» դրանից: Իհարկե այնպես չէ, որ այդ մասին հայտարարում են առաջին անգամ և պատճառը Լավրովի «բացահայտումն» էր: Լավրովը հերթական առիթն էր, «ծանրակշիռ» առիթը: Դեռևս Սոչիի հանդիպումից առաջ մի հայտարարություն էլ արել էր ՌԴ նախագահ Պուտինը՝ ռուսական և վաշինգտոնյան տարբերակների համեմատության համատեքստով: Դրան արձագանքեց Երևանը, հայտարարելով, որ հենց սկզբից հավանության է արժանացրել ռուսական տարբերակն ու ակնկալում է, որ Մոսկվան կպաշտպանի իր տարբերակը:

Սերգեյ Լավրովին թերևս հարկ է հստակ արձագանքել՝ Ադրբեջանն այն պաշտպանե՞լ է: Կամ, եթե Ադրբեջանը Պրահայում ստացել է այն, ինչ փաստացի ասում է Լավրովը՝ այսինքն Ղարաբաղի կարգավիճակի հանդեպ ինքնիշխանության իրավունք, Բաքուն ինչու՞ է հրաժարվում նույն այդ ձևաչափի հետագա քննարկումներից: Լավրովին հարցերն իհարկե շատ են, այդ թվում նաև 5 շրջանները վերադարձնելու ՌԴ վաղեմի առաջարկի կամ այսպես կոչված «լավրովյան պլանի» առնչությամբ, որի իրականացման դեպքում, ըստ նրա, Ղարաբաղի հարցը կփակվեր ընդմիշտ: Գուցե և փակվեր, սակայն քանի դեռ Լավրովը «բացել» է բերանն ու «բացահայտումներ» է անում Հայաստանի հասարակության համար, գուցե ասի՞ նաև, թե արդյո՞ք Ադրբեջանը համաձայնվել է այդ առաջարկներին: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանը 2016 թվականի քառօրյայից հետո նախ Բլումբերգ գործակալությանը, իսկ հետո Կիսելյովին ասում էր, որ Հայաստանը համաձայն է եղել անգամ յոթ շրջանի վերադարձին, բայց Ադրբեջանն է մերժել այդ առաջարկները: Ինչու՞, ի՞նչ ակնկալիքով, ու՞մ հույսով, և ի՞նչ է արձագանքել այդ մերժումներին «պլանի» հեղինակը կամ նրա Գերագույն գլխավոր հրամանատարը: Հարցերը շատ են ու Հայաստանի հասարակական-քաղաքական դերակատարները դրանք պետք է ուղղեն թե Լավրովին, թե նրա ղեկավարին, գործընկերներին, ինչպես իհարկե բոլորին, ոչ միայն Ռուսաստանին:

Առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահներին: Բայց, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում հարց ուղղելու սուբյեկտ չէ, որ որոնվում է, այլ սուբյեկտ, որը կօգնի Հայաստանում լուծել ներքաղաքական խնդիրներ, տալ «ռազբորկայի» նոր առիթներ: Եվ Լավրովը տվել է հերթականը, բավականին «յուղոտը»: Եվ այդ պատառը «ծամծմող» հասարակական-քաղաքական շրջանակներին Ղարաբաղի կարգավիճակի հարցը չէ, որ հետաքրքրում է, այլապես Հայաստանում քաղաքական և հանրային կյանքի զարգացումը դեռևս շատ տարիներ առաջ կունենար բոլորովին այլ ընթացք ու որակ: Հետաքրքրում է այն, թե որքան երկար կարելի է զգալ այն համը, որ հրամցրեց ՌԴ արտգործնախարարը: Հասարակական քաղաքական այս միջավայրը եղել ու շարունակում է լինել Հայաստանի քաղաքական ինքնիշխանության «աքքիլեսյան գարշապարը»: Եվ սա, ցավոք սրտի, Լավրովի խնդիրը չէ, Ռուսաստանի խնդիրը չէ, սա ներքին մտահայեցողության և հոգեվիճակի, արժեհամակարգի խնդիր է: Վաղը չլինի Լավրովը, չլինի Ռուսաստանը, կգտնվի մեկ ուրիշը, քանի դեռ ներսում չի գտնվում խնդրի լուծումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում