Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը իր Թվիթերի միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։
«Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել ենք տարածաշրջանային մարտահրավերները։ Ընդգծեցի ԵՄ հանձնառությունը՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղ բանակցություններին և վստահության ամրապնդմանը։ Ակնկալելով Ադրբեջանի համագործակցությունը՝ շարունակելու ջանքերը խաղաղության կառուցման և տարածաշրջանային բարգավաճման ուղղությամբ».- այս մասին գրել է Բորելլը։