Թուրքիայի մեջ մենք փոքրամասնություն ենք, բայց փոքրամասնությունների մեջ ամենամեծն ենք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Պոլսո հայոց պատրիաք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Սրբազանը նշեց, որ Պոլսո մեջ 50 հազար հայ է ապրում, բայց արագ թափով նոսրանում են. «50 հայկական եկեղեցի, 17 վարժարան ունենք, բայց գնալով հայերի թիվը նվազում է, խառնամուսնություններ են ու արտագաղթ: Պոլսո հայ համայնքում հայի որակը պահելու խնդիր ունենք, ինքնությունը կորցնելու վտանգի առաջ ենք: Հայախոսության որակը և քանակը նվազել է»:
Անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին, սրբազանը նկատեց. «Խաղաղությունն ու արդարությունը երկվորյակ են. Եթե Հայաստանն ու Թուրքիան չհասնեն արդարության, խաղաղության չեն հասնի: Հայաստանի և Թուրքիայի միջև խաղաղություն կլինի, եթե հասնենք արդարության»: