Բելառուսի նախագահը շարունակում է զարմացնել: Այսօր նա որդուն տարել է ոչ այնքան սովորական դպրոց: Այսինքն՝ դպրոցը սովորական է, սակայն Մինսկում ապրող Բելառուսի նախագահն անսպասելիորեն իր կրտսեր որդուն տարել է Մինսկի շրջանի գյուղական միջնակարգ դպրոց: Նա անձամբ է որդուն տարել առաջին դասարան և ելույթ ունեցել աշակերտների առաջ:
Իր հետնորդին (այսպես է նա անվանում որդուն՝ Նիկոլային) տանելով այդ դպրոց` Լուկաշենկոն ասել է, որ 150-ամյա դպրոցը ոչ մի բանով չի զիջում քաղաքային դպրոցներին: Լուկաշենկոն ծաղկեփունջ է նվիրել որդու ուսուցչուհուն, իսկ դպրոցն աշխատավորների կողմից թխված տորթ է հյուրասիրել Բելառուսի առաջնորդին: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը: