Wednesday, 29 05 2024
18:10
Նյու Դելիում ռեկորդային` 49,9 աստիճան շոգ է գրանցվել
Երեւանին հաջողվու՞մ է հակակշռել աշխարհաքաղաքական «մեխը»
17:50
Իսպանիան ետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից
Մեհրաբյան Online
Էրդողանը Նեթանյահուին մոլագար է անվանել
17:30
Շվեդիան Ուկրաինային 1,2 մլրդ եվրոյի նոր օգնություն կտրամադրի
17:20
Բլինքենը մեկնել է Մոլդովա
17:10
Գերմանիան և Ֆրանսիան համատեղ հեռահար զենք կմշակեն
Սուրեն Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի նախագահին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պարզում է ջրհեղեղից հասցված վնասի չափը. տարվում են վերականգնողական աշխատանքներ
16:50
Հունական բեռնանավը վնասվածքներ է ստացել, ենթադրաբար, Եմենի հութիների գրոհի հետևանքով
16:50
Նավթը շարունակում է թանկանալ. Brent-ի գինը հասել է 84,4 դոլարի
Վրաստանի խորհրդարանի խոսնակը մտադիր է նախագահի փոխարեն ստորագրել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը
Գամբարը, Քերիմլին եւ Ալիեւը
Ծեծկռտուք սուպերմարկետի ավտոկայանատեղիում, որն ավարտվել է սպանության փորձով. ՔԿ
Հիփոթեքային վարկեր, ավտովարկեր տրվում են արտարժույթի պատրվակով․ չարաշահումներ են․ ԿԲ նախագահ
Կապիտալ ծախսերն աճել են 27 %-ով․ խրոնիկ թերակատարումը հաղթահարված է․ Վահե Հովհաննիսյան
Սուրեն Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
Արևմուտքը շատ կոշտ կարձագանքի. հնարավոր են պատժամիջոցներ՝ «ռուսական օրենքին» առնչված բոլորի դեմ
ՊԵԿ օպերլիազորները կաշառք են վերցրել ու միմյանց միջև բաժանել
Տեռորիստական նկրտումներ ունի այս խմբակը․ նժարին դրված է ՀՀ պետականությունը
15:45
Հյուսիսային Կորեան աղբ տեղափոխող ավելի քան 150 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա. Yonhap
Զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 39 %-ով․ Վահե Հովհաննիսյան
15:32
Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում
15:15
ԱՄՆ-ն մերժել է Զելենսկու խնդրանքը
Պուտինը «կոլորի՞ Ալիեւի վիզը»
Իսրայելն ամբողջությամբ անջատել է կապն ու ինտերնետը Ռաֆաhում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ

Արևային էներգիայի կիրառումը բջջային կապի ենթակառուցվածքում Արտանետումների նվազում և միջոցների տնտեսում

Վիվա-ՄՏՍ-ն ակտիվորեն կիրառում է տեխնոլոգիական նորարարական լուծումներ՝ բջջային կապի հիմնական կայանների շահագործումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Արևային էներգիայի վրա հիմնված «կանաչ» տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են թե՛բջջային կապի ենթակառուցվածքի արդիականացման, և թե՛ սոցիալական նախագծերում։

Արևային էներգիայի կիրառումը հատկապես կարևոր է հեռավոր այնպիսի տեղանքներում, որտեղ չկա կենտրոնացված էլեկտրամատակարարում, ճանապարհները դժվարանցանելի են, իսկ ձմեռները եղանակային պայմանների պատճառով հաճախ մեծ դժվարությամբ է հնարավոր լինում դիզելային վառելիքը հասցնել կայան՝ ընդհուպ թրթուրավոր ծանր տեխնիկայի ներգրավումով:

Լեռնային տեղանքում տեղադրված` Վիվա–ՄՏՍ–ի կայանները բջջային կապ և ինտերնետ են տրամադրում հեռավոր, այդ թվում նաև՝ սահմանամերձ բնակավայրերի, ռազմավարական նշանակության օբյեկտների և տարանցիկ ճանապարհներին:

Վիվա-ՄՏՍ-ն ունի ֆոտովոլտային արևային համակարգի միջոցով էլեկտրասնուցվող հիմնական 13 կայան: Այն տեղանքներում, որտեղ էլեկտրամատակարարման կենտրոնացված համակարգը հասանելի չէ, Վիվա-ՄՏՍ-ը հիմնականում կիրառում է էլեկտրասնուցման հիբրիդային մեթոդ. արևային ֆոտովոլտային կայաններ և կուտակիչ մարտկոցներ: Ընդ որում՝ արևային էներգիայով սնուցվող հիմնական կայաններից միայն երեքն են միացված էլեկտրամատակարարման կենտրոնացված համակարգին։ Էլեկտրասնուցման արևային համակարգը թույլ է տալիս ապահովել անխափան կապ, պակասեցնել արտանետումներն ու նվազեցնել տեխնիկական սպասարկման ծախսերը:

Ընդհանուր առմամբ՝ արևային էներգիայի կիրառման շնորհիվ 2021թ. ընթացքում գործառնական ծախսերի տնտեսումը կազմել է այնքան գումար, որքան կպահանջվեր վճարել 140 հազար կՎտ-ժ էլեկտրական էներգիա սպառելու դիմաց: Տարեկան կտրվածքով բջջային կապի հիմնական կայաններում տեղադրված արևային համակարգերն այժմ արտադրում են տարեկան 207,168 կՎտ-ժ էլեկտրաէներգիա։ Բացի այդ՝ արևային էներգիա օգտագործելու շնորհիվ նաև նվազում են հիմնական կայաններ դիզվառելիքի առաքման ծավալները, ինչը նաև բավական ռեսուրսատար աշխատանք է: Տարեկան կտրվածքով Վիվա–ՄՏՍ–ը խնայում է մոտ 36,870 լիտր դիզվառելիք։

Բջջային կապի հիմնական կայանի էլեկտրասնուցման համար տեղադրված արևային վահանակները զբաղեցնում են միջինում 100 քմ տարածք:

Հիբրիդային համակարգերով համալրված հիմնական կայաններում օրվա ցերեկային ժամերին էլեկտրասնուցումը կատարվում է արևային էներգիայի շնորհիվ, իսկ մութն ընկնելուն պես՝ միանում են լիցքավորված մարտկոցները, անհրաժեշտության դեպքում հաջորդիվ՝ վթարային դիզելային շարժիչները: Հիմնական այն կայաններում, որոնք միացված են էլեկտրասնուցման կենտրոնացված համակարգին և որտեղ առկա են արևային վահանակներ, կատարվում է էլեկտրական էներգիայի փոխանակում երկկողմանի հաշվիչի միջոցով․ ցերեկվա ժամերին արևային էներգիայի ավելցուկը փոխանցվում է էլեկտրական ցանցերին, իսկ գիշերային ժամերին, ցերեկը փոխանցված էներգիան վերադարձվում է հիմնական կայանին։

«Ժամանակակից աշխարհը չի կարող հրաժարվել էլեկտրական էներգիայից՝ առնվազն այսօր։ Հիմնական կայանները, որոնք ապահովում են ձայնային ու ինտերնետ կապ, նույնպես աշխատում են էլեկտրական էներգիայով։ Սակայն էներգիայի ոչ բոլոր աղբյուրներն են վերականգնվող և անվնաս։ Ածխաթթու գազի արտանետումները վնասակար են թե մարդու, և թե բնության համար։ Դրանից բացի՝ այդ էներգիան ունի ինքնարժեք։ Այլընտրանքն արևային էներգիան է. այն նախ՝ վերականգնվող է, երկրորդը՝ չունի արտանետում ու գրեթե անվճար է։ Վիվա-ՄՏՍ-ը, որպես տեխնոլոգիական ընկերություն, մեծ կարևորություն է տալիս հիբրիդային կայանների ներդրմանը հատկապես այնպիսի վայրերում, որտեղ կապն անհրաժեշտ է, երկրորդը՝ կենրոնացված էլեկտրասնուցումն այդտեղ հասանելի չէ։ Արևային էներգիայից չի տուժում բնությունը, խնայվում են միջոցներ: Արևային տեխնոլոգիաների ներդրման արդյունքում շահում ենք բոլորս», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես՝ կապի ենթակառուցվածքն ու նորարարական տեխնոլոգիական լուծումները նպաստում են մյուս ենթակառուցվածքների զարգացմանը: Դրա վառ օրինակը FPWC հիմնադրամի կողմից կառավարվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում կառուցված հիմնական կայանն է, որի բարձրությունը ծովի մակարդակից 2300մ է: Վիվա-ՄՏՍ-ի հիմնական կայանը նույնպես համալրած է ֆոտովոլտային կայանով, որի արևային վահանակները տեղադրել է FPWC հիմնադրամը: Վիվա-ՄՏՍ-ի կայանի հիմնական նպատակը անտառապահներին կապով ապահովելն է: Խոսրովի արգելոցն ու հարակից տարածքներն առանցքային դեր ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության և հազվագյուտ կենդանական աշխարհի համար:

3.5/4G կապի միջոցով ապաստարանից կառավարվող ջերմային տեսախցիկները շարունակաբար դիտարկում են տարածքը: Տեսախցիկի կադրերը պարբերաբար հաջողում են նկարահանել բազմաթիվ բեզոարյան այծեր, ինչպես նաեւ գայլեր, արջեր, լուսաններ, եւ նույնիսկ կովկասյան հովազ, որից, ըստ մասնագետների գնահատման, Հայաստանում դեռևս միան 8-13 առանձնյակ են հաշվառել վերջին տարիների ընթացքում: Հիմնադրամի անձնակազմն իսկույն կարողանում է արձագանքել, եթե հազվագյուտ կենդանի է հայտնվում տեսախցիկի առաջ: Բացի այդ, որսագողերն ու տարածք ապօրինի մուտք գործած անձինք կարող են հայտնաբերվել և հետապնդվել: Տեսախցիկները նաև մեծ օգնություն են անտառային հրդեհների կանխման պայքարում․ ջերմազգայուն տվիչների միջոցով դրանք անմիջապես ահազանգում են աշխատակիցներին՝ հնարավոր հրդեհի առկայության դեպքում, ինչը թույլ է տալիս հնարավորինս արագ տեղեկանալ ու արձագանքել՝ կանխելով հրդեհների լայն տարածումը։ Դրանց կիրառումը, հատկապես, կարևոր է անտառապահների համար դժվարանցանելի տածքներում, որտեղ մարդկային մշտադիտարկումը առավել բարդ է իրականացնել։

Ապաստարանում նաև զարգանում է էկոտուրիզմը: Էկո-կենտրոնը ոչ միայն գիշերակացի վայր է զբոսաշրջիկների համար, այլ նաև հյուրընկալում է ուսումնասիրություններ կատարող գիտնականների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում