Wednesday, 01 07 2026
12:50
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում

Իրանի դեմ ցանկացած քայլ կկործանի Ալիևին էլ, իր տերերին էլ․ Բաքվի բռնապետի անհանգստությունը ոչ թե դպրոցներն են, այլ հայ-իրանական կապերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն եւ տնտեսություն» միջազգային համաժողովում բարձրացրել է Իրանի դպրոցներում ադրբեջաներենով դասավանդման հարցը։

Ըստ Ալիեւի՝ «իրենց մայրենի լեզվով խոսող Իրանի ազերիները կորցնում են լեզվի գրական բաղադրիչը, ադրբեջաներենը մնում է միայն կենցաղային մակարդակում»։

Ադրբեջանի նախագահը անընդունելի է համարել այն փաստը, որ Իրանում կան հայկական դպրոցներ, սակայն չկան ադրբեջանական դպրոցներ։ Նա նշել է, որ Ադրբեջանում գործում է վրացական 10 դպրոց, 340 դպրոցներում էլ ուսուցումն արվում է ռուսերենով։

«Վրաստանում ադրբեջանական 116 դպրոց կա։ Իրանում կան դպրոցներ, որտեղ ուսուցումն արվում է հայերեն, բայց չկան դպրոցներ, որտեղ դասերն ադրբեջաներենով են։ Ինչպե՞ս կարող է դա պատահել»,- ասել է Ալիևը։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի կարծիքով՝ Ադրբեջանի ռեժիմի բռնապետ Իլհամ Ալիևը հերթական անգամ անցնելով իր պատվիրատուների կողմից հանձնարարված խամաճիկի դերին սադրիչ հայտարարություններ է արել իր հարավային հզոր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ և միջամտողական ու իրեն չվերաբերվող ու իր քաշից ու չափից ավել ճոռոմախոսությամբ, Իրանին մեղադրել է Իրանի Ատրպատական նահանգների քաղաքացիների այսպես կոչված մշակութային և լեզվական իրավունքներն անտեսելու մեջ․ «Պնդելով, որ «Մենք չենք խառնվում ոչ մի երկրի ներքին գործերին», նա ասել է, որ Իրանում դպրոցներում դասավանդում են ռուսերեն, ինչպես նաև հայերեն, իսկ դպրոցում ադրբեջաներեն չի դասավանդվում, ինչպե՞ս կարող  է դա պատահել։ Իլհամ Ալիևի միջամտողական և հոխորտալից հայտարարություններն Իրանի հասցեին նոր երևույթ չեն, սակայն վերջերս Իսրայելի հետ  Բաքվի ռեժիմի  կապերի ամրապնդմամբ և օրերս երկու երկրներում դեսպանատների բացելուց հետ, Ալիևը ավելի է սանձարձակվել և որպես հատուցում  ղարաբաղյան 44 օրյա պատերազմի ընթացքում Իսրայելից ստացած սպառազինության և Թուրքիայից ստացած ռազմական, նյութական, հետախուզական աջակցության, փորձում է իսրայելա-թուրքական  հակաիրանական պլանների գործադրման նպատակով որպես բութ գործիք հանդես գալ Իրանի դեմ։ Ադրբեջանի ծախված ռեժիմի բռնապետը Իրանի դեմ ուղղված վերջին հայտարարություններն արվել են մի իրավիճակում, երբ Իրանի պետական դպրոցներում ռուսերեն և հայերեն լեզուներ չեն դասավանդվում, բայց հատուկ դպրոցներում այդ լեզուները դասավանդվում են, նույն դպրոցներում դասավանդվում է նաև ադրբեջաներեն։ Սա նշանակում է, որ Իլհամ Ալիևը տեղյակ չէ Իրանի ազգաբնակչությունների և կրոնական փոքրամասնությունների իրավունքների մասին, որոնք ամրագրված են Իրանի Սահմանադրության մեջ և փորձում է միջամտողական և իրեն չվերաբերվող հայտարություններով էլ ավելի լարվածություն առաջացնել Իրանի և Բաքվի միջև հարաբերություններում որի հիմնական շահառու կողմը Իրանի թշնամիներն են որոնք հանդես են եկել, որպես Բաքվի ավտորիտար և օկուպանտ ռեժիմի աջակիցներ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Շահմուրադյանի՝ իրանական մամուլում և փորձագիտական շրջանակներում լուրջ քննարկման և տարբեր մեկնաբանությունների առարկա է դարձել Իլհամ Ալիևի ռեժիմի այս հակաիրանական պահվածքը․ «Եվ իրանական իշխանություններն ուշադրությամբ հետևում են Ալիևի և Բաքվի ծախված ռեժիմի սադրիչ քայլերին, քանի որ Ալիևը մի կողմից ծառայում է իր պատվիրատու ուժերի հակաիրանական ցանկություններին ու դավադիր պլաններին, մյուս կողմից նկատի առնելով վերջերս հայ-իրանական հարավերություններում նկատվող զգալի աճն ու բարեկամական հարաբերությունները բոլոր ոլորտներում, հատկապես Հայաստանի պատվիրակությունների  պարբերաբար իրականացվող  այցերն Իրան և իրանական բարձրաստիճան պետական ու տնտեսական պատվիրակությունների այցերը Հայաստան և ձեռքբերված տնտեսական, քաղաքական պայմանավորվածությունները մասնավորապես  Կապանում Իրանի հյուպատոսության բացումը խիստ անհանգստացրել է Ադրբեջանի բռնակալին ու նրան աջակցող Իրանի թշնամի ուժերին, որոնք չեն ցանկանում ականատեսը լինել Իրանի զարգացման և առաջադիմության և Իրանի ու Հայաստանի կապերի օրավուր աճող կապերին»,-նկատեց նա։

Այս համատեքստում, ըստ մեր զրուցակցի,  Իրանի իշխանությունները քաջատեղյակ են, որ Մոսկվայում տեղակայված  Համաշխարհային հրեական գործակալության (Սուխնոտ) տեղափոխումը Ռուսաստանից Ադրբեջան և Իրանի հետ սահմանին գտնվող այս Արցախի օկուպացված տարածքների փոխանցումը Իսրայելի գյուղատնտեսական ընկերություններին, ընդամենը փոքր օրինակ է Իրանի նկատմամբ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմնակալ  դիրքորոշման ու ոխերիմ  թշնամության․ «Անկասկած է, որ Իրանի արտաքին թշնամիների և որոշ ուժերի կողմից հովանավորվող  արտասահմանում տեղակայված  մեդիայի և կողմնակալ ու հակաիրանական պարսկալեզու ԶԼՄ-ների կողմից Իրանի դեմ տարածվող թունավոր քարոզչության և ապատեղեկատվական ստեղծված մթնոլորտում՝ ինչպես նաև երկրի ներսում թշնամիների կողմից հրահրվող անկարգությունների ու խռովություննրի  պայմաններում    Բաքվի ռեժիմի այս գործողությունները բխում են Իսրայելի և պանթուրանիստական հոսանքի շահերից, որոնք ուղղված են իրանական ազգի միասնությունը փշրելու չարաբաստիկ նպատակներից: Իհարկե Ալիևի վերջին քայլը վկայում է այն մասին որ այս պահին նման  հայտարարությունը Իրանի կողմից ընկալվում է, որպես  յուրատեսակ քաղաքական և միտումնավոր ժեստ Իրանի դեմ, որպես  ծառայություն Իրանի թշնամինեի կողմից երկրի դեմ ուղղված պառակտիչ քայլերի»։

Սահակ Շահմուրադյանը նաև ավելացրեց, որ  որ Իրանի ազգաբնակչությունը և կրոնական փոքրամասնությունները հավատարիմ են Իրանի միասնության, տարածքային և մշակութային ամբողջականության պահպանման անօտարելի գաղափարին, բոլոր իրավունքները հարգված են ու պահպանվում են երկրի իշխանությունների կողմից, և Իրանի կրթական ու մշակութային ինիստիտուտները ոչ մի սահմանափակություն չեն կիրառում ազգային փոքրամասնություններեի լեզվային, կրոնական, մշակութային իրավունքների նկատմամբ․ «Ի գիտություն Իլհամ Ալիևի բութ ընկալման, պետք է նշել, որ Իրանում աշխատում են տասնյակ ուսումնարաններ որտեղ դասավանդվում են ազգային փոքրամասնություններին պատկանող լեզուներ, Իրանում կա տասնյակ ադրբեջաներեն, քրդերեն, արաբերեն, պարսկերեն, հայերեն, և այլ լեզուներով ռադիոալիք և հեռուստաալիք և Իրանի Արևելյան ու Արևմտյան Ատրպատական նահանգներում ազերի քաղաքացիների բոլոր մշակութային, լեզվական, տնտեսական և քաղաքացիական իրավունքները լիարժեքորեն հարգվում ու պահպանվում են։ Իրանի ազերի քաղաքացիները հոգով ու սրտով կապված են իրենց երկրի՝ Իրանի տարածքային և մշակութային ամբողջության պահպանման գաղափարին, իսկ Ալիևի ու նրա պանթուրանիստական սին նկրտումներով հագեցած ցնդաբանությունը ոչ մի ազդեցություն չունի Իրանի մեծ և հպարտ ժողովրդի ամուր  համերաշխության ու  կայուն համակեցության վրա»։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ անկախ նրանից, որ Իրանը, տարբեր ցեղախմբերի ու կրոնների և ազգությունների գեղեցիկ գունապանակ է,  Իրանի բոլոր ազգաբնակչությոնները  խորապես համոզված են, որ Իրանի հանդեպ սերը իրենց հայրական անքակտելի, մնայուն ու հավիտենական ժառանգությունն է․ «Այս մեկը պետք է Ալիևի նման թզուկ խամաճիկը իր ականջի օղակը դարձնի, այլապես Իրանի ժողովրդի միասնության դեմ ուղղված ցանկացած դավադրական քայլ կարող է կործանել Ալիևին էլ՝ նրա պատվիրատու  տերերին։ Իսկ նման անհեթեթ և ցինիկ հայտարությունը նույպես չի կարող սեպ խրել հայ-իրանական բարեկամական ու հազարավոր տարիների ավանդ ունեցող կապերի ու հարաբերություններում, քանի որ Իրանում նաև հայերը, ազերիները, քրդերը, արաբները, բալուչները և բոլոր այլ ազգային և կրոնական փոքրամասնությունները դարեր շարունակ կողք կողքի, փոխհարգանքի ու բարեկամական միջավայրում քայլել են Իրանի բարգավաճման, հզորացման և վերելքների դարավոր ճանապարհով։ Դա բխում է իրանցիների հանդուրժողականության, համերաշխության և համակեցության ու երկրի հանդեպ անսահման սիրո գաղափարից ու ըմբռնումներից և իրանական մշակույթի խորը արմատներից»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում