Օգոստոսի 31-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 56-ամյա մի տղամարդ և հանձնել «Իժ-58» տիպի երկփողանի որսորդական հրացան, «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտ, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 45 փամփուշտով, և ձեռքի նռնակի պայթուցիչ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:










































