Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Անվտանգային հարցերը սրվել են. Ինչո՞ւ են Արցախում խստացնում դավաճանության ու լրտեսության համար պատիժները

Օրերս ԱՀ խորհրդարանը 27 «կողմ» ձայներով հավանության արժանացրեց «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով խստացվում են լրտեսության և պետական դավաճանության պարագայում սահմանվող պատիժները: Արցախի արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը ներկայացրեց՝ լրտեսություն և դավաճանություն են համարվում նաև միջազգային կազմակերպությանը կամ հասարակական կազմակերպությանը տեղեկություններ տրամադրելը:

Պետական դավաճանության դեպքում սահմանվում է 15-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում, իսկ լրտեսության դեպքում`12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

Այս առնչությամբ, Արցախի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս փոփոխության անհրաժեշտությունը ծագել է նրանից, որ Արցախում ավելացել են դավաճանության ու լրտեսության դեպքերը.

«Բոլորս էլ ականատես ենք եղել և հիմա էլ շարունակվում են դավաճանության գործերի բացահայտումները: Օրեցօր նոր դավաճաններ են բացահայտվում: Ես կարծում եմ, որ ավելի խիստ պետք է լինի պատիժը, բայց մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ օրինակ, մահապատիժ կիրառվի: Քանի որ Սահմանադրությունը դա թույլ չի տալիս, ամենախիստ պատժատեսակը ցմահ ազատազրկումն է»,-ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք սա զսպաշապիկ կլինի՞ այն մարդկանց համար, որոնք իրենց մտքի ծայրով անցկացնում են, որ կարող են ինչ-որ շահ ստանալ դավաճանություն գործելով, Սևակ Աղաջանյանը պատասխանեց. «Այո, դա պետք է զսպաշապիկ լինի, ուրիշ էլ ի՞նչ տարբերակ կա: Բոլորը կողմ էին այս օրենքին, միաձայն է ընդունվել»:

Նույն խնդրի առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, որ չի կարծում, թե դա 44-օրյա պատերազմով է պայմանավորված. «Ավելի շուտ այն վիճակով է պայմանավորված, որում հիմա գտնվում է Արցախը: Կան շատ լուրջ մարտահրավերներ անվտանգային տեսակետից, ավելի շուտ դրանով է պայմանավորված։ Սա ինքնապաշտպանության և ընդհանրապես անվտանգային հարցերի սուր վիճակի մասին է վկայում, և պետությունը ձևավորում է քրեական պատասխանատվության գործիքներից մեկը, որ կարողանա պաշտպանի ինքն իրեն հնարավոր ոտնձգություններից, ինչի հավանականությունը շատ մեծ է: Սա նաև ուղերձ է հանրությանը, որ ԼՂ ինքնիշխանությունը, անվտանգությունը քաղաքական իշխանության կողմից ձևակերպվում և առաջնային պլան է մղվում:

Շատ  բնական է, որ այդ խնդիրները լրջացել են, ոտնձգությունները պետության ինքնիշխանության դեմ այլ պետությունների, հատկապես հետախուզական ծառայությունների հետ համագործակցության առումով բավականին լուրջ են»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում