Tuesday, 14 05 2024
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը

Հայաստանում փլուզվում է ստատուս-քվոն

«Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, որը նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ էր մինչև պատգամավոր դառնալը, երեկ հայտարարեց մանդատը վայր դնելու մասին: Ըստ տեղեկությունների, դաշինքի այլ պատգամավորներ ևս մտադիր են վայր դնել մանդատը: Միաժամանակ հայտնի է, որ դաշինքի մաս կազմող Վերածնվող Հայաստան կուսակցության ներսում կան խմորումներ ղեկավարի և պատգամավոր անդամների միջև: Այդպիսով, Հայաստանում քայլ առ քայլ, տարբեր ինտենսիվությամբ, բայց փլուզվում է 2021 թվականի հունիսին ձևավորված կամ հունիսի ընտրությամբ «ամրագրված» քաղաքական ստատուս-քվոն: Այդ գործընթացի մասին խոսել եմ անմիջապես ընտրությունից հետո, բազում առիթներով նշելով, որ այն ձևաչափերը, որ ամրագրվեցին ընտրությամբ, դրանից հետո գործնականում արագորեն կորցնելու են իրենց իմաստը իրենց առաջնորդների, մասնավորապես Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների, նաև նրանց հետ գործակցող մի շարք այլ գործիչների համար:

Ներկայումս տեղի է ունենում այդ գործընթացը: Այն իհարկե չի շոշափում կառավարող մեծամասնությունը, սակայն ընդդիմադիր տիրույթում ստատուս-քվոյի փլուզումը իր անխուսափելի ազդեցությունն է ունենալու նաև կառավարող թիմի վարքագծի վրա: Այստեղ իհարկե դեռևս վաղ է դիտարկել որևէ կայուն միտում, թե որ ուղղությամբ և մինչև ուր կգնա փլուզումը, սակայն մի  բան թերևս հստակ է, որ կառավարող մեծամասնությունը չի կարող «քաղաքականապես անտարբեր» լինել այդ դաշտում որևէ նոր ստատուս-քվոյի ձևավորման հանդեպ և այս կամ այն կերպ կունենա իր որևէ մասնակցություն, ուղղակի, թե անուղղակի տրամաբանությամբ գործողություններով փորձելով քաղաքականապես ազդել տեղի ունեցողի վրա:

Առանցքային հարցն այն է, թե ներքաղաքական նոր ստատուս-քվոյի ի՞նչ ռեսուրս ունի Հայաստանը և որքանով այն կարող է լինել երկարաժամկետ, ի՞նչը կարող է լինել դրա հիմքը՝ պարզապես քաղաքական նոր անուններ, նոր անվանումներ և կուսակցական կամ կոալիցիոն ձևաչափեր, թե՞ քաղաքական նոր բովանդակություն, նոր փիլիսոփայություն և քաղաքական գործունեության, հանրության հետ հարաբերության նոր որակ և հայեցակարգ: Այդ հարցերը գոնե հրապարակային դաշտում այսօր չունեն սպառիչ պատասխան, կամ եղած գործոնները, որ կարող են դիտարկվել իբրև պատասխան՝ մխիթարական կամ հուսադրող չեն և ստատուս-քվոյի տեսանելի փոփոխությունն առավելագույնը պատկերում են անվանական տրամաբանության մեջ, ոչ ավելի: Ի դեպ այստեղ է նաև, որ հասարակական-քաղաքական համակարգի ռեֆորմացիայի համար ռազմավարական պատասխանատվություն պետք է ստանձնի կառավարող վերնախավը, թեև իհարկե այդ վերնախավն ինքն ունի այդօրինակ ռեֆորմացիայի էական անհրաժեշտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում