Իսպանական Բունյոլ քաղաքում երեկ տեղի է ունեցել լոլիկի մարտերի հայտնի տոնախմբությունը, որն իսպանացիների մեջ հայտնի է «տոմատինո» անվամբ: Վալենսիայում գտնվող այս քաղաքում ամեն տարի հավաքվում են տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ հազարավոր զբոսաշրջիկներ, միմյանց վրա լոլիկներ նետելու արարողությանը ներկա գտնվելու համար: Բունյոլի 9 հազարանոց բնակչությունն այդ մեկ օրում ավելանում է 5-6 անգամ:
Օգոստոսի 31-ին տեղի ռատուշայից ժամը 11-ին հնչեց ազդանշանը, որից հետո 40 հազար մարդ մեկը մյուսի վրա հարձակվեցին հասած լոլիկներով, որոնք այստեղ են բերվել բազմաթիվ բեռնատար մեքենաներով: «Մարտերի» վերջում մարդիկ կարծես արյան մեջ թաթախված լինեն. «Սա ինչ-որ չափով նման է ցունամիի, ես ինձ տոմատի ապուր եմ զգում»,- ասել է մասնակիցներից մեկը: Երեկվա մարտերի ժամանակ օգտագործվել է 120 տոննա պոմիդոր: