Tuesday, 14 05 2024
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Էլ ինչու է գործը բացվել, եթե մեղավորները չեն պատժվելու, մեր նյարդերի վրա՞ են խաղում». Պողոս Պողոսյանի եղբորորդին դժգոհ է քննությունից

Նախօրեին պարզ դարձավ, որ Պողոս Պողոսյանի սպանության գործով 2 դատաբժիշկների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է պաշտոնավարման կասեցումը։ Ավելի վաղ գրել էինք, որ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետների կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստով:

Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանի և Պողոսյանի միջև «Պրիվետ, Ռոբ» արտահայտության պատճառով «Առագաստ» սրճարանում վեճ էր սկսվել, որի հետևանքով Պողոս Պողոսյանը սրճարանի զուգարանում սպանվել էր: Այդ սպանության համար Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար և 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով դատապարտվել էր 2 տարի պայմանական ազատազրկման։ Տուժողի իրավահաջորդի կողմից դատական ակտի դեմ տարվել է վերաքննիչ բողոք, որը, սակայն, թողնվել է առանց քննության։

Այս գործը վերաբացվեց 2020-ին Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի դիմումից հետո, վերջինս դեպքի օրը գտնվել էր սրճարանում։

Գլխավոր դատախազությունը, ուսումնասիրելով նրա հայտարարությունը և կատարելով մի շարք այլ ուսումնասիրություններ, եզրահանգել էր, որ Պողոս Պողոսյանը զրկվել է կյանքից ոչ թե անզգույշ ծեծի հետևանքով, այլ տեղի է ունեցել ավելի ծանր հանցագործություն՝ սպանություն, այն էլ՝ մի խումբ անձանց մասնակցությամբ։ Մինչ օրս շարունակվում է քննությունը։

Այս առնչությամբ, Պողոս Պողոսյանի եղբորորդին Սամվել Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դժգոհ է, որ գործընթացը անընդհատ երկարաձգվում է. «Ես դժգոհ եմ, որ սպանության հեղինակ Աղամալ Հարությունյանը դեռևս ազատության մեջ է: Ազատության մեջ են նաև իր հետ եղած մյուս հանցագործները: Դժգոհ եմ, որ հանցագործությունը կոծկած քննիչները, դատավորը, դատախազը դեռևս պատասխանատվության չեն կանչվել, դժգոհ եմ, որ Հայաստանում դատական գործընթացները շատ են ձգձգվում: Ես չեմ կարող ասել՝ սա միտում է, թե գործերը շատ են: Մենք տեսնում ենք, որ բոլոր դատական գործերը նույն ձևով ձգձգվում են: Ես չեմ հասկանում, թե ինչ դատական համակարգ են ստեղծել, որ կարելի է որևէ գործ 15-20 տարի ձգել, մինչև Աղամալն էնտեղ կմահանա, հարցը դրանով կփակվի»,-ասաց նա՝ հավելելով, որ գործը շատ դանդաղ է առաջ շարժվում:

«Ես լսեցի, որ երկու դատաբժիշկների զրկել են լիցենզիայից, որոնք կեղծ տեղեկանք էին տվել: Այսինքն ինչ-որ բաներ կատարվում է, բայց շատ դանդաղ»:

Անդրադառնալով փաստաբանի հայտարարությանը, թե ոչ մի նոր հանգամանք էլ ի հայտ չի եկել, դա ֆիկցիա է, Պողոս Պողոսյանի եղբորորդին ասաց. «Բնականաբար, իրենց խնդիրը այդպես ասելն է: Իրականում նու հանգամանք է ի հայտ եկել, բոլորին հայտնի է՝ ինչ է տեղի ունեցել, խմբակային սպանություն է տեղի ունեցել բոլորի աչքի առաջ և մարդը դատվել է ուղղակի պատահաբար մենակ ինչ-որ մեկին հրելու և գցելու համար: Ոչ ոք գոնե ձևի համար գոնե մեկ օր չի կալանավորվել: Եթե մեկը չնկատի, պատահաբար մեքենան հետ տա ու ինչ-որ մեկին վրաերթի ենթարկի, կտանեն 7 տարի կազատազրկեն: Իսկ այս դեպքում բոլորի աչքի առաջ մարդուն ծեծելով խմբակային սպանում են, ու ոչ մեկը ոչ մի օր գոնե ձևի համար չի նստում: Սա ուղղակի խայտառակություն է»:

Նա հավելեց, որ ինքը ցավոք շատ հիասթափված է դատական համակարգից ու առկա իրողություններից. «Մնացական Մարտիրոսյանը, որ այդ գործով դատավորն է եղել, այսօր նոր պաշտոն են տվել: Մենք գիտենք, որ նա ամենաաղմկահարույց գործերով է զվաղվել Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք, հիմա էլ նույն ձևով այդպիսի գործերով է զբաղվում ու պաշտոնի բարձրացում է ստանում: Միակ դրականն այն է, որ գործը բացվել է, բայց դա բավարար չէ: Եթե բացվել է, ուրեմն պետք է մեղավորները պատժվեն: Եթե չեն պատժվելու, էլ ինչո՞ւ է բացվել, ինչու են մեր նյարդերը քայքայում»,-ասաց Սամվել Պողոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում