Տպավորություն է` ՀԱՊԿ անդամ երկրները իրենց բառապաշարով ոչ թե փորձում են ՀՀ հետ լեզու գտնել, այլ փորձում են ՀՀ-ին դուրս մղել կառույցից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ազգագրագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանը:
Նրա խոսքով` ՀԱՊԿ անդամ երկրները իրենց ձևակերպումներով փորձում են Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից. «Ադրբեջանը ՀԱՊԿ-ի շրջանակում խմորվող գործընթացներին զուգահեռ սադրիչ գործողությունների է գնում: Ալիևի ասածը խորը ցինիզմ է պարունակում, բայց հեռու չէ ճշմարտությունից: Ալիևի շուրթերով Հայաստանին հասկացվում է` հույս չկապեք ՀԱՊԿ-ի հետ»: