Friday, 26 04 2024
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր

Տարիների համակարգային «ժանգն» ու հիմնադրամի պաթետիկ «փայլը»

Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հրաժարվել են ուղերձ հղել Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա հանգանակությանը, որ տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Նրանց ուղերձ հղելուց հրաժարվելու պատճառը, ըստ այսպես ասա «պաշտոնական» վարկածի այն է, որ հիմնադրամի կանոնադրությունից պետք է դուրս բերվի Արցախի մասին հիշատակումը: Իհարկե, այսպես ասած քննարկելու և հասկանալու հարց է և մարդիկ, որոնք ունեն այդպիսի մտադրություն, պետք է կարողանան բացատրել և հիմնավորել, թե ինչու են գնում այդ քայլին: Սակայն, հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի քաղաքական իշխանության և կաթողիկոսների ու նրանց գլխավորած ինստիտուտների հարաբերությունը, գրեթե չկա կասկած, որ երկու Հայրապետների համար վերը նշված հարցը առիթ է, այլ ոչ պատճառ: Դրա մասին է օրինակ վկայում այն, որ նրանք հրաժարվեցին նաև համահայկական գագաթնաժողովին մասնակցելուց: Սա իհարկե եկեղեցիների և Հայաստանի քաղաքական իշխանության, ինչպես նաև ընդհանրապես ներհայաստանյան ու ներհայկական փոխհարաբերությունների հետ կապված բարդ հարց է, որի արմատները իհարկե գալիս են նախկին կառավարող համակարգի ընթացքում էապես խեղված փոխհարաբերությունների պատմությունից: Այդ հարցի լուծումները պահանջելու են շատ բարդ աշխատանք և ճանապարհ: Դրանով հանդերձ, հարկ է թերևս նկատել, որ երկու կաթողիկոսնների ուղերձի բացակայությունը ոչ միայն հանգանակության շուրջ  իրավիճակը դրամատիկ դարձնող հանգամանք չէ, այլ հակառակը՝ իրավիճակն այսպես ասած բնականին մոտեցնող է:

Բանն այն է, որ տարիներ շարունակ Հայաստան համահայկական հիմնադրամի աշխատանքն ու հանգանակությունների ամենամյա գործընթացը վերածվել էր զգալիորեն պաթետիկ, պրոտոկոլային մի երևույթի, որտեղ մի ազգափրկիչ ուղերձը հաջորդում էր մյուսին, ու դրանց թե հոգևորական, թե քաղաքական, թե պետական կամ այլ հեղինակները ըստ էության խոսում էին մի բանի մասին, որի հանդեպ բացարձակ հակոտնյա գործունեություն էր ծավալում այն համակարգը, որ ներկայացնում էին նրանք կամ գործում դրան կից: Պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք գլխավորում էին Հայաստանն ու Արցախը մսխող կոռուպցիոն համակարգը, խոսում էին հայրենասիրական վեհ ծրագրերի մասին, իր կամ իրենց հարազատների կամ իրենց անձնական հաշիվներին ունենալով մի քանի անգամ ավելի փող, քան այն, ինչ հանգանակվում էր ոչ միայն մեկ, այլ գուցե մի քանի մարաթոնի ընթացքում:

Հայաստան համահայկական հիմնադրամը ըստ էության վերածվել էր կառավարող նախկին համակարգի «փայլուն փաթեթի», որի փայլն ապահովող գործիքներից մեկն էլ այդ ուղերձներն էին: Հայաստան համահայկական հիմնադրամը պետք է ազատվի այդ ամենից և կաթողիկոսները այդ իմաստով կամա, թե ակամա՝ անկախ շարժառիթից, կատարել են այդ գործում «իրենց քայլը»: Իսկ ի՞նչ էր տեղի ունենում այն ժամանակ, երբ այդ ուղերձները հնչում էին, կամ ի՞նչ է լինելու, երբ դրանք բացակայեն: Հիմնադրամի հանգանակությունները հավաքում էին մոտ 15 միլիոն դոլար, յուրաքանչյուր տարի, այն էլ դրա մի զգալի մասը հանգանակվում էր մի քանի խոշոր նվիրատուի շնորհիվ: Հանգանակված փողի մի զգալի մասը այդպես էլ մնում է զուտ խոստում: Այն, որ Հայաստան հիմնադրամը կատարել է մեծ ծավալի աշխատանք՝ իր գոյության տարիների ընթացքում, անկասկած է, և իրականացվել են ռազմավարական նշանակության ծրագրեր: Բայց, անկասկած է նաև այն, որ հիմնադրամը չի դարձել այն գործիքը, որն առավելագույնս կօգտագործեր հայության ներուժը: Դրա պատճառներն իհարկե հիմնադրամում չեն, դրա պատճառները Հայաստանը կառավարած համակարգի բնույթի շրջանակում են: Բայց անկասկած է, որ լոկ կառավարման համակարգի և իշխանության փոփոխությունը հատկապես նոր իրավիճակում ամենևին բավարար չէ գործունեության պատկերը փոխելու համար:

Հայաստան համահայկական հիմնադրամն ունի թերևս խորքային վերափոխման կարիք, իր գործունեության մեթոդաբանության, նաև գուցե կառուցվածքի, փիլիսոփայության իմաստով: Այդ աշխատանքը անշուշտ պահանջելու է ժամանակ: Դրան զուգահեռ, սակայն, այդ աշխատանքը պահանջելու է նաև հանրային լայն ներգրավում, այդ թվում նաև սփյուռքյան կառույցների, և կարևորը՝ անկախ քաղաքական դիրքավորումներից և մոտիվներից: Հակառակ պարագայում, մի քաղաքական կոնյուկտուրայից, հիմնադրամը կարող է հայտնվել այլ քաղաքական կոնյուկտուրայի տրամաբանության մեջ, անգամ անկախ այդպիսի նպատակադրումից: Այստեղ էն առանցքային խնդիրները, որոնք պետք է դառնան իրապես խորքային քննարկումների առարկա, եթե իհարկե մենք իբրև հանրություն և հայություն ունենք այդ քննարկումների թե ինստիտուցիոնալ, թե հավաքական ինտելեկտուալ կարողությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում