Ուկրաինան հերթական անգամ կասկածի տակ է դրել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների արդյունավետությունը։
«Երբ պատերազմի դաշտում նախաձեռնություն ունես, մի փոքր տարօրինակ է ստանալ այնպիսի առաջարկներ, ինչպիսիք են՝ «չես կարող ամեն ինչի հասնել ռազմական ճանապարհով, պետք է բանակցել», – AFP-ին ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նրա կարծիքով, դա կնշանակի, որ Ուկրաինան, «վերադարձնելով իր տարածքները, պետք է կապիտուլյացիայի ենթարկվի պարտվող երկրին»։
Պոդոլյակը հիշեցրել է, որ Մոսկվան «ուղիղ առաջարկներ» չի արել Կիևին խաղաղ բանակցությունների վերաբերյալ՝ նախընտրելով դրանք փոխանցել միջնորդների միջոցով։