Հայաստանը պատերազմի առաջին օրերից օգնում է ուկրաինացի փախստականներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Simul Fortes» հայ գործարար մարդկանց և քաղաքական գործիչներինակումբի նախագահ/ Ուկրաինա, Կիև Լևոն Պետրոսյանը:
Պետրոսյանը Հայաստանից խնդրում է Ուկրաինայից եկածներին տալ ժամանակավոր կացության իրավունք:
Պետրոսյանի փոխանցմամբ` հայ բիզնեսմենները Ուկրաինայում հիմնականում շինարարությամբ են զբաղվում. «Ուկրաինայում կան հայ բիզնեամեններ, որոնք տեղ են գտել Forbes-ի ցանկում: Ընդունելության աննախադեպ բարձր մակարդակը Հայաստանում ներդրումներ կատարելու մեր մոտիվացիան էլ ավելի բարձրացրեց: Թղթի վրա երաշխիքներ չկան, բայց ընդունելության բարձր մակարդակը մեզ մոտիվացրեց ներդրումներ անել»: