Tuesday, 30 04 2024
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Եվրհանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցության տրամադրումը. «Ազատություն»
Անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ երկկողմ և խաղաղության բանակցություններին». Բայրամով
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ

Նախկինում ԶՈւ դուրս բերման պահանջը վեր է ածվել կատեգորիկ զինաթափման պահանջի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը

Պարոն Սաֆարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում հայտարարեց, որ ԵՄ դիտորդները հրադադարի պահպանման համար չեն, նրանց առաքելության էությունն ավելի խորն է, և նրանք չպետք է ամեն օր հայտարարություն անեն: Ձեր կարծիքով ինչ առաքելություն է ԵՄ դիտորդական խումբն իրականացնում և ինչ ասել է՝ առաքելության ավելի խորը էություն:

Հավանաբար, վարչապետը նկատի ունի այն, որ Հայաստան ժամանելուն պես ԵՄ արտաքին հարաբերությունների գրասենյակը, ըստ էության, երկու թիրախ նկատեց. Մեկը մշտադիտարկումն է, բայց ավելի խորը ասելով վարչապետը նկատի ունի Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիան: Հենց առաջին իսկ պահին հայտարարվել է, որ այդ խումբը Հայաստանում է գտնվում օգնելու Հայաստանին և Ադրբեջանին դեմարկացնելու իրենց սահմանները:

Թերևս, սա նշանակում է, որ այդ խումբը Հայաստանում կմնա ոչ թե հայտարարված երկու ամիսը, այլ այնքան ժամանակ, որքան պահանջվի դեմարկացիայի և դելիմիտացիայի համար: Դեմարկացիայի խնդիրն առաջ է բերում առկա իրավիճակի պարզաբանում, այսինքն՝ ամրագրում, թե արդյոք կողմերը և իրենց զինված ուժերը գտնվում են միջազգայնորեն ճանաչված իրենց սահմաններում: Այս կապակցությամբ, թերևս, կարծում եմ՝ վարչապետը նկատի ունի այն, որ այդ խումբը կոչված է միասնական տեսակետ ձևավորել ԵՄ բոլոր պետությունների համար տարածաշրջանում, մասնավորապես, Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Բնականաբար, վարչապետը երբ նշում է, որ նրանք ամեն օր չէ, որ պետք է հայտարարություններ անեն,  խոսքը չի վերաբերում մշտադիտարկմանը, Հայաստան-Ադրբեջան հրադադարի պահպանմանը, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի խախտմանը:

Ես, իհարկե, չգիտեմ՝ հետագայում մանդատն ինչ փոփոխություններ կկրի, բայց առաջին խնդիրը դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովին օգնելն է, մանավանդ, որ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2021 թվականի դեկտեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությամբ այդ հանձնաժողովը նախատեսում է թե ԵՄ-ի, թե ռուսական խորհրդատվական աջակցություն: ԵՄ-ն, ըստ էության, չափանիշներով, մեթոդաբանությամբ, նաև դիտարկման զեկույցներով դա կիրականացնի, իսկ ՌԴ-ն հայտարարել է, որ առավելապես աջակցությունը կլինի քարտեզային տեքսով, քանի որ Ռուսաստանի գլխավոր շտաբում են գտնվում ամենամանրակրկիտ քարտեզները, որոնցով դեմարկացվել են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև սահմանագիծը: Ես ենթադրում եմ, որ վարչապետը սա նկատի ունի: Բայց ոչինչ չի կաշկանդում ԵՄ-ին և նրա դիտորդական խմբին, անշուշտ, նաև դա շաղկապելու Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դրսևորման հետ:

Փաշինյանն ասում է, որ դելիմիտացիայի գործընթացում ներգրավված պաշտոնյաները պետք է տեղեկացնեն ԵՄ-ին, միջազգային հանրությանը, թե որ կողմն է խախտել սահմանը, հրադադարը, և դրանից ավելի խորը եզրակացություններ պետք է անել: Կարծում եք՝ հետայսու շատ ավելի հասցեակա՞ն կլինեն այդ գնահատականները:

Մի խնդիր կա, որի մասին չգիտեմ՝ իշխանությունները որքանով են տեղյակ, բայց ԵՄ տեսակետի ձևավորման տեսանկյունից էական է եղել այն, որ նախ ԵՄ պատվիրակությունները, որոնք տեղակայված են Հայաստանում և Ադրբեջանում, կարծեք թե, իրենց առաքելության մեջ չեն ներառում նման զեկույցների ներկայացումը: Շատ դեպքերում ԵՄ անդամ երկրների դեսպանատները Բաքվում և Երևանում, զեկուցել են իրարամերժ գնահատականներ, որը հիմնված է եղել նրանով, որ ադրբեջանական կողմը տարատեսակ հնարքներով, միգուցե,0 նաև կաշառելով, կարողացել է խճճել պատկերը և ԵՄ երկրների դեսպանատներից ուղարկված զեկույցները ունեցել են միմյանց հակասող, չհաստատող բնույթ:

Պարզ ասենք, X երկրի դեսպանատունը Բաքվում ներկայացրել է զեկույց, որը խճճել է այն զեկույթը, որը ներկայացվել է երևանյան դեսպանատնից: Դուք կհիշեք, մեկ ամիս առաջ Ժոսեֆ Բորելի մի հայտարարություն, երբ նա հավաքել էր ԵՄ պատվիրակության ղեկավարներին հավաքել էր և դժգոհում էր, որ զեկույցներ չի ստանում իրավիճակի վերաբերյալ: Այսինքն ԵՄ-ն այնպես չի աշխատում, ինչպես աշխատում են պետություններն ու իրենց դեսպանատները: Այս վեճերը Բրյուսելում ավարտելու և միասնական տեսակետ ունենալու համար այս խումբը, ի թիվս այլ գործառույթների, խնդիր ունի Բրյուսել ուղարկելու միասնական և վիճարկման ոչ ենթակա գնահատականներ ագրեսիայի ու անեքսիայի վերաբերյալ: Այս խմբի նպատակն է, որպեսզի որևէ մեկը չկասկածի, թե հարձակվող կողմն ով է, ագրեսոր կողմն ով է: Այս առումով, մշտադիտարկումն ավելի կդյուրինացնի և թույլ չի տա փոխադարձ մեղադրանքների խաղը: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը միշտ ագրեսիա կամ էսկալացիա իրականացնելիս խուսափում է կրել դրա պատասխանատվությունը՝ այն միշտ թողնելով հակառակորդի վրա: Սա, ըստ էության, յուրօրինակ հետաքննության մեխանիզմի պես մի բան է, որն ունի նաև կանխարգելիչ նշանակություն:

Առաջիկայում սպասվո՞ւմ է լուրջ զարգացում հայ-ադրբեջանական հարաբերությունների, նաև սահմանների դելիմիտացիայի մասով:

Ես չեմ տեսնում, որ Ադրբեջանը շահագրգռված է այդ խնդիրներն առանձին-առանձին կամ համալիր լուծելու հարցով, որովհետև Բաքվում ցավալիորեն տեսանելի է այն մտայնությունը, որ իրենք ռազմական եղանակով ավելի մեծ հաջողություններ են ունենում, քան բանակցային լուծումների դեպքում կլինի: Այս մտայնությունը թույլ չի տալիս Բաքվին գնալ համաձայնությունների՝ կլինի խաղաղության պայմանագիրը, կլինի սահմանների դեմարկացիան, թե մեկ այլ բան: Այս դեպքում հարց է ծագում, որ եթե Վաշինգտոնում պայմանավորվածությունները վերաբերել են մինչև տարեվերջ այս ամենն ավարտելուն, ու եթե դա չավարտվի, ապա ինչ կհաջորդի այդ ամենին: Այստեղ մի քանի զարգացումներ կան, որովհետև Ադրբեջանը մշտապես բանակցային եղանակով տապալումներն օգտագործել է ռազմական ոտնձգության գնալու համար այն պատճառաբանությամբ, որ քանի -որ քաղաքական բանակցություններ խաղաղ եղանակով չի ստացվում, ուրեմն ինքը միջազգային իրավունքի տեսանկյունից «լեգիտիմ» իրավունք ունի այդ խնդիրները լուծել ռազմական եղանակով։

Տեսանելի է, թե այս պահին ինչ խնդիր է ուզում լուծել Ադրբեջանն առնվազն արցախյան և զանգեզուրյան ուղղությամբ։ Արցախյան առումով նախկինում նրանց հայտնի պահանջները դուրս բերել հայկական ցանկացած զինված ստորաբաժանում այժմ արդեն տրանսֆորմացվել է արցախի զինաթափման պահանջին, որտեղ, իհարկե, մի կողմից նա ունի նոյեմբերի 9-ով սահմանափակումը, քանի որ պատասխանատվության գոտիները հստակ են և ռուսական պատասխանատավության գոտում դա իր խնդիրը չէ, և առավել ևս, երբ Արցախը մշտապես ունեցել է ինքնապաշտպանության միջազգայնորեն լեգիտիմորեն ճանաչված ուժեր։ Բայց քանի որ 100․000-ից ավելի մշտական բնակչության խնդիր կա, և նրանք չեն կարող միջազգային հումանիտար իրավունքը տրորելով՝ գնալ զանգվածային արյունահեղության, փորձում են այլ տեսնակյունից մոտենալ՝ զինաթափել տարածքը։ Սա է Ադրբեջանի ստրատեգիան, և փորձում է միջազգային փորձագետների շուրթերով, տարբեր հայտարարություններով լեգիտիմացնել Արցախում այսպես ասած զինաթափման գործընթացը։ Այսպիսով, նախկինում ԶՈւ դուրս բերման պահանջը վեր է ածվել կատեգորիկ զինաթափման պահանջի։

Իսկ Սյունիքի ուղղությամբ էլ, բնականաբար, փորձում է ստանալ առավելագույնը, ըստ որում՝ խեղաթյուրելով նոյեմբերի 9-ի հայտարարության տառն ու ոգին՝ փորձելով հայտարարության սիմետրիկ հարթության վրա բերել Լաչինի և Սյունիքի կոմունիկացիաների խնդիրները։ Հունվարին, երբ ավարտվի Վաշինգտոնում առաջադրված ժամկետները, Ադրբեջանը գուցե դժգոհ կեցվածք ընդունի, որ չի ստացել բանակցային եղանակով ոչ դելիմիտացիայի, ոչ էլ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարման հարցերը, բայց դա չի նշանակում, թե Ադրբեջանն այս պահի դրությամբ ունի գործողության լայն ազատություն։ Այնուամենայնիվ, նրա վարքագծի վրա շարունակում են ազդել ամերիկյան, ռուսական և այլ ազդեցություններ։ Տեսանելի է, որ Ադրբեջանը Սյունիքի միջանցքի հետ կապված արհեստականորեն սադրել է Իրանի հետ խնդիրը, որպեսզի Արևմուտքի համար ստեղծի իրանական սպառնալիքի գործոն, և Արևմուտքն աչք փակի նրա վրա, ինչ երազում է իրականացնել՝ ուժի միջոցով միջանցքի բացումը։ Բայց ասել, որ նա հաջողել է այս ստրատեգիայում, այդպես չէ։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում