Tuesday, 30 04 2024
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի
Քոչարյանների ընտանիքը թող ԱԺ-ն չխառնի «Պապլավոկի» հետ. արարքը դատապարտելի է
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու
Դոլարի արժեզրկում կա․ դա պայմանավորված է ներհոսքի ավելացմամբ․ ԿԲ նախագահ
Չենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ պատգամավոր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ ստանալու է միջազգայնորեն ճանաչված սահման և պահպանելու է իր ինքնիշխանությունը
Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան
Գոնե թոշակը թողեք, որ մարդը յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ փոխնախարարին
Շեշտել են տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերում ՀՀ մասնակցության անհրաժեշտությունը
Ալիեւ դեմարշը. ի՞նչ սպասել ԱՄՆ Կոնգրեսից
16:22
«Ուկրաինային ՆԱՏՕ կընդունեն միայն հաղթանակից հետո». Զելենսկի
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է

Հայաստանը մսխված և սպառված համակարգի պատանդ

Խորհրդարանական ընդդիմությունը նոյեմբերի 15-ին վերադարձել է ԱԺ լիագումար նիստի աշխատանքի, հայտարարելով, թե Ազգային Ժողովը մեծամասնության սեփականությունը չէ: Այդ հայտարարությունը մեղմ ասած տարակուսելի է, քանի որ ամիսներ շարունակ ոչ թե քաղաքական մեծամասնությունն էր փակել ԱԺ մուտքը և նիստերի հնարավորությունը խորհրդարանական ընդդիմության համար, այլ հենց ընդդիմությունն էր հայտարարել բոյկոտի մասին և դուրս եկել փողոց: Մյուս կողմից, այդ մասին է թերևս ժողովրդական հայտնի խոսքը, որ «հայտնի կենդանուն նստելը մի այիբ է, իսկ իջնելը՝ երկու»:

Խորհրդարանական ընդդիմությունն ունի իր ընտրազանգվածին իր վերադարձը բացատրելու անհրաժեշտություն և այդ իմաստով իհարկե կասկած չկա, որ փորձ է արվելու սեփական բոյկոտի դադարեցումը ներկայացնել որպես խորհրդարանական մեծամասնության հանդեպ թեկուզ փոքր, բայց հաղթանակ: Իսկ ի՞նչ է այդ վերադարձը Հայաստանի համար: Իհարկե սա է գլխավոր հարցը: Այդ հարցը չունի միարժեք պատասխան: Ողջունելի է, եթե խորհրդարանական ընդդիմությունը խորհրդարանում կատարում է իր աշխատանքը: Բայց, հարց է, թե ինչպիսի՞ն է լինելու այդ աշխատանքը: Եթե դրա նպատակը լինելու է խորհրդարանում միջադեպեր հրահրելը՝ ինչպիսին եղել է նախկինում, մեծամասնությանը հունից հանելու և բախումներ հրահրելու փորձը, ապա այդ վերադարձը չի կարող լինել Հայաստանի համար օգտակար: Եթե վերադարձը միտված է լինելու օրակարգային կարևոր հարցերի շուրջ թեկուզ սուր, թեժ, բայց բովանդակային բանավեճ առաջացնելուն, ապա այդ պարագայում իհարկե բոյկոտի դադարեցումը ունի օգտակարության ռեսուրս:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում մի քաղաքական իրավիճակ է, որում այս կամ ան հարաբերակցության օգտակարությունը խիստ հարաբերական է, քանի որ առկա քաղաքական իրավիճակը ըստ էության վաղուց մսխված և սպառված քաղաքական ներուժի իներցիոն շարունակությունն է, որը պահպանվում է զուտ այն բանի շնորհիվ, որ Հայաստանում չի ձևավորվում առավել արդյունավետ և որակապես կենսունակ քաղաքական ինստիտուցիոնալ նոր գործընթաց: Դրա պատճառների մասին խոսակցությունը անշուշտ կլինի բավականին ծավալուն, բայց դա անհրաժեշտ խոսակցություն է, այլապես Հայաստանը մնալու է մսխված քաղաքական ներուժի իներցիոն տեղապտույտի «պատանդի» կարգավիճակում:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում