Զելենսկին կարծում է, որ եկել է ռազմական գործողությունները դադարեցնելու ժամանակը։ Սակայն, ըստ Զելենսկու, Կիևը չի ստորագրի մի նոր «Մինսկ-3»։
«Ես համոզված եմ, որ այժմ ժամանակն է, երբ ռազմական գործողությունները պետք է և կարելի է դադարեցնել»,- ասել է նա՝ տեսաուղերձով դիմելով G20 գագաթնաժողովի մասնակիցներին։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան չի համաձայնի ստորագրել այնպիսի համաձայնագրեր, ինչպիսին «Մինսկ-3»-ն է։ Նրա խոսքով, Կիևն ունի իր «խաղաղության ծրագիրը», որը բաղկացած է 10 կետից։ Դրանց թվում են միջուկային, պարենային և էներգետիկ անվտանգության ապահովումը, «բոլորը բոլորի համար» բանաձևով պահվող անձանց փոխանակումը, Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը։