Քադաֆիի կառավարությունում արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Աբ Ալ-Աթի Ալ-Ուբեյդին ձերբակալվել է ապստամբների կողմից: Reuters գործակալությունը, հղում կատարելով ականատեսներին, փոխանցում է, որ Ալ-Ուբեյդիին հայտնաբերել են իր սեփական տանը՝ Տրիպոլիի արևմտյան Ջանզուր շրջանում:
Որոշ աղբյուրներ հաղորդում են, որ Ալ-Ուբեյդին ինքնակամ է հանձնվել ապստամբներին: Վերջինս արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնել էր այս տարվա ապրիլին, երբ իր նախորդը` Մուսա Քուսան հրաժարական էր տվել և փախել Մեծ Բրիտանիա: Այս ողջ ընթացքում Ալ-Ուբեյդին բազմաթիվ միջազգային այցելություններ է կատարել` փորձելով կանխել Քադաֆիի ռեժիմի անկումը:






































