Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Եթե Ադրբեջանն ընդունում է 91-ի սահմանը, ապա պետք է դուրս գա մեր օկուպացված տարածքներից. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հայկական կողմը բոլոր միջազգային հանդիպումներում բարձրաձայնում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասն օկուպացված է ադրբեջանական զորքերի կողմից, և վերջիններս պետք է դուրս գան ՀՀ տարածքից: Այս մասին վարչապետն ասաց «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում՝ խոսելով հոկտեմբերին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման մասին:

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանդիպել էին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Լրագրողի դիտարկմանը, որ չնայած համատեղ ընդունված հայտարարությունում անդրադարձ կար ՄԱԿ կանոնադրությանը, սակայն հստակ արձանագրում չկար, որ ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքում են և պետք է դուրս գան ՀՀ տարածքից, Փաշինյանը պատասխանեց.

«Եթե մենք փոխադարձաբար ընդունում ենք 1991 թվականի սահմանը, դրանով իսկ ֆիքսվում է, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները: Ամբողջ աշխարհը գիտի, թե որտեղով է անցնում այդ սահմանը, և այդ փաստի բերումով արձանագրվում է, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները: Եւ եթե ճանաչում է, իսկ արձանագրվել է, որ ճանաչում է, ուրեմն պետք է դուրս գա այդ տարածքներից, հատկապես, որ հետագա քննարկումների առումով էլ արձանագրվել է, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենա սահմանների դելիմիտացիա»:

Փաշինյանի խոսքով՝ հենց այս համատեքստում է տեղի ունեցել ԵՄ դիտորդական առաքելության գործուղումը, քանի որ եթե սահմանի գոյություն չֆիքսվեր, որևէ դիտորդական առաքելություն չէր կարող գալ: «Գար ի՞նչը տեսներ, եթե պարզ չի, թե որտեղ է սահմանը»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում