Friday, 26 04 2024
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր

Ռուսաստանի երկրորդ նահանջը. Շուշիից Խերսոն

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Շոյգուն նոյեմբերի 9-ին հրաման է արձակել ՌԴ զինուժը դուրս բերել ուկրաինական Խերսոնից, որը անցել էր ռուսական վերահսկողության տակ, իսկ բոլորովին վերջերս անցկացված հանրաքվեի արդյունքում էլ հռչակվել ՌԴ մաս: Շոյգուն հրամայել է ռուսական զինուժը տեղափոխել Դնեպրի ձախ ափ: Այդ որոշումը նա կայացրել է Ուկրաինայում ռուսական հատուկ օպերացիայի հրամանատար Սուրովկինի զեկույցի հիման վրա, որը նշել է, որ ռազմավարական տեսանկյունից ճիշտ կլինի տեղափոխվել ձախ ափ և ամրանալ այնտեղ, քանի որ աջ ափին մնալու դեպքում պաշտպանությունը կպարունակի ահռելի կորուստների ռիսկ և կազդի զորքի մարտունակության վրա:

Այդպիսով, մարդկային մեծ կորստից խուսափելու համար Շոյգուն հրամայել է թողնել աջ ափն ու ամրանալ ձախ ափում: Փաստորեն, Խերսոնի «մսաղացը», որ կանխատեսվում էր այդ շրջանները ՌԴ մաս հայտարարելուց հետո, երբ Ուկրաինան էլ հայտարարում էր պատրաստվող հակագրոհի մասին, «չեղարկվում» է, ինչը նշանակում է մեծ թվով մարդկային կյանքերի պահպանություն երկու կողմից:

Ինչպիսին է սակայն իրավիճակը այսպես ասած քաղաքական և ռազմա-քաղաքական գետնի վրա, ինչու՞ է նահանջում Ռուսաստանը, որը փաստացի իր զորքը հետ է քաշում իր իսկ տարածքից: Սա ենթադրում է կամ մեծ աշխարհաքաղաքական գործարք, կամ անզորության խոստովանություն, ինչը կարող է բերել նաև քաղաքական հետևանքների թե ՌԴ շուրջ, թե ՌԴ ներսում: Հնարավոր է, որ գործ ունենք աշխարհաքաղաքական գործարքի հետ, որին ՌԴ-ն գնում է անզորությունից ելնելով, իհարկե նաև պայմաններով, որոնք կօգնեն պահել դեմքը, ինչպես ամիսներ առաջ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Բայդենը, նշելով, թե Ուկրաինայում Պուտինը անելանելի վիճակում է, բայց պետք է նրան առաջարկել այդ վիճակից ելք, դեմքը պահելու հնարավորություն: Համենայն դեպս ուշագրավ է, որ Խերսոնից նահանջի մասին հրահանգը հնչում է նախօրեին ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal-ում տեղեկությունից հետո, որտեղ նշվում էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգոության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանը տևական ժամանակ է փակ շփումներ է ունենում ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևի և ՌԴ նախագահի օգնական Ուշակովի հետ: Ընդ որում, Սպիտակ տունը փաստացի հաստատել է այդ շփումների փաստը, ասելով, որ դրա նպատակը ռազմական բախման սահմանների ընդլայնումը բացառելն է, այլ կերպ ասած թերևս իրավիճակն անկառավարելիության և միջուկային սպառազինության կիրառման չհասցնելը, կամ ինչպես նշել էր Բայդենը՝ Պուտինի անելանելիությունը չխորացնելը: Այստեղ ի դեպ հատկանշական է, որ այսօր տեղեկություն եղավ նաև, որ Պատրուշևը մեկնել է Թեհրան, որտեղ ևս փակ բանակցություն կունենա:

Կասկած չկա, որ նրա թեհրանյան այցի օրակարգում Խերսոնի վերաբերյալ որոշումն է, հաշվի առնելով այն սերտ գործակցությունը, որ վերջին շաբաթների ձևավորվել է ՌԴ և Իրանի միջև: Արդյո՞ք Խերսոնից ռուսական նահանջը նշանակում է նաև ռազմական գործողությունների դադարեցման «նախաբան»: Սա իհարկե կերևա ժամանակի ընթացքում: Համենայն դեպս, նահանջի գործողության՝ փաստացի Խերսոնի հանձննման ակտի տրամաբանությունը հուշում է, որ կատարվում է քայլ, որով Ուկրաինան է ստանում այսպես ասած դեմք պահելու հնարավորություն, ու նաև Ռուսաստանը: Իհարկե բոլոր դեպքերում այդ ամենը հարաբերական հասկացություն է, բայց ի վերջո անկասկած է, որ ուկրաինական պատերազմը գործնականում չէր ավարտվելու որևէ կողմի բացարձակ հաղթանակով: Խոսքը Ուկրաինայի և Ռուսաստանի մասին է, որովհետև անուղղակի ներգրավված կողմերը իհարկե լուծում են տարբեր խնդիրներ և այստեղ բացարձակ հաղթանակի կամ պարտության հարց ըստ էության չկա, կա ընդամենը իրադրությունը կառավարելիության դաշտում պահելու հարց՝ այդ խնդիրները լուծելու համատեքստում:

Մեծ հաշվով, գոնե առայժմ թերևս ամենից շատ խնդիր լուծել է Միացյալ Նահանգները, որը գործնականում ամբողջապես իր «նահանգի» է վերածել Եվրոպան՝ այս պատերազմի «արդյունքում», միաժամանակ Ռուսաստանը գցել է ահռելի ճահճի մեջ, բավականին անորոշ վիճակ է ստեղծել Չինաստանի համար: Հարաբերական է Իրանի հանգամանքը: Այստեղ Ռուսաստանը կստանա «պատրոնաժի» իրավու՞նք, թե՞ այդուհանդերձ Ուկրաինայում իրադրության կայունացման հնարավոր հեռանկարից հետո հաջորդ խոշոր թիրախը կդառնա ռուս-իրանական դաշինքը և անմիջականորեն Իրանը:

Անկասկած է, որ մեծ խաղը դեռ հեռու է ավարտից և Խերսոնը «դրվագներից» մեկն է, իհարկե բավականին նշանային դրվագ: Եվ այդ իմաստով նաև որոշակիորեն նաև «խորհրդանշական», արդեն Ռուսաստանի տեսանկյունից: Խորհրդանշական այն իմաստով, որ տեղի է ունենում նոյեմբերի 9-ին, երբ Ռուսաստանը հետ է քաշվում ու ամրանում Դնեպրի ձախ ափին, հանձնելով մյուս ափը: Երկու տարի առաջ նոյեմբերի 9-ին, 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմը ՌԴ «մասնակցությամբ» հանձնեց Շուշին և ընդունեց Արցախի հարավային մասի կորուստը, իսկ Ռուսաստանն ամրացավ «հյուսիսային ափում» խաղաղապահ առաքելության տեսքով: Բոլորովին նույնական չեն պատկերները, որոնցից մեկը անմիջականորեն այրում է մեր սիրտն ու մաշկն առ այսօր, բայց դա ոչ միայն հայկական նահանջ էր, այլ նաև Ռուսաստանի նահանջ Կովկասում, որովհետև իր աշխարհաքաղաքական հավակնությունների համար թյուրքական սիրախաղ որդեգրած Մոսկվան հանձնեց իր դաշնակցի վերահսկողության տակ գտնվող գոտին Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել եռյակին, բավարարվելով Ստեփանակերտից հյուսիս հատվածում ռազմական ներկայությամբ, որը սակայն այսօր նկատելիորեն մշուշոտ է, քանի որ չկա որևէ երաշխիք, որ ինչպես մի օր հայտարարվեց Խերսոնը թողնելու մասին, մեկ այլ օր էլ կարող է հայտարարվել Արցախը թողնելու նպատակահարմարության մասին, որևէ գործարքի և դեմք փրկելու տրամաբանության շրջանակում: Նոյեմբերի 9-ից երկու տարի անց այդ տխուր խորհրդանշականության համատեքստը մեզ համար իհարկե քաղաքական առարկայական նշանակության հարց է, քանի որ ևս մեկ ցցուն հուշում է այն մասին, որ Արցախի անվտանգության և հայկականության բացարձակ կարող ենք լինել միմիայն մենք՝ նախ մեր մտքի ճկունության, և հետո պաշտպանունակության կարողություններով, այլ ոչ այս կամ այն խաղաղապահ կոնտինգենտը, առավել ևս ռուսական, որի գերագույն գլխավոր հրամանատարությունը համենայն դեպս այսօր իր զինուժին հրամայում է լքել այն տարածքը, որը մի քանի շաբաթ առաջ Ռուսաստանին էր միացնում մեծ հանդիսավորությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում