Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան ամրապնդում է, այլ ոչ թե թուլացնում ՆԱՏՕ-ն, և կշարունակի լինել նրա առանցքային խաղացողը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Ես կարծում եմ, որ մենք ցույց տվեցինք, որ եվրոպական պաշտպանությունն ամրապնդում է ՆԱՏՕ-ն, այլ ոչ թե թուլացնում այն։ Եվրոպան կմնա առանցքային խաղացող», – ասել է նա։