Monday, 13 05 2024
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը

Ինչ են անում Իսրայելի ԱԳՆ պաշտոնյաները Երևանում

Նոյեմբերի 8-ի երեկոյան հայկական լրահոսում տարածվեց տեղեկություն, որ Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի և Արևմտյան Բալկանյան երկրների վարչության ղեկավար Սիմոնա Հելպերինը և Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրեն Միխալ Հերշկովիցը այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան։ Իսրայելցի պաշտոնյաները հազիվ թե Երևան են ժամանել հենց Ցեղասպանության թանգարան-հուշահամալիր այցելելու համար: Սակայն, հայկական լրահոսում կարծես թե բացակայում է նրանց այցի վերաբերյալ որևէ այլ տեղեկություն:  Այցը ռեգիոնա՞լ է, թե՞ տեղի է ունեցել միայն Հայաստան:

Հետաքրքրությունն ու ուշադրությունը, որին աներկբա արժանի է Իսրայելի ԱԳՆ պաշտոնյաների երևանյան այցը, պայմանավորված է իհարկե ոչ միայն հայ-իսրայելական հարաբերության կարևորությամբ: Ի վերջո, այդ հարաբերությունն ինքնին կարևոր է ոչ միայն զուտ երկկողմ տրամաբանության, այլ նաև ռեգիոնալ անվտանգության համատեքստում, թե մերձավորարևելյան, թե կովկասյան ուղղությամբ, կամ այսպես ասած մեծ մերձավորարևելյան շրջանակում: Հարցն առավել արդիական է վերջին շրջանի, շաբաթների և անգամ օրերի դինամիկ իրադարձությունների ֆոնին, որոնց առանցքում կարող ենք դիտարկել հարևան Իրանը և դրա միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը, որը փաստացի գտնվում է եթե ոչ փակուղում, ապա առնվազն սառեցված վիճակում: Իսկ այդ հարցի հանդեպ ինչպես հայտնի է խիստ զգայուն է Իսրայելը, որի պաշտպանության նախարարը շաբաթներ առաջ այցելել էր Ադրբեջան, ինչը լայնորեն գնահատվեց որպես Իրանի վրա ճնշման հնարավորությունների քննարկումների նպատակ հետապնդող այց:

Հատկապես պետք է նկատի առնել, որ դրանից անմիջապես հետո Ադրբեջան այցելեց Թուրքիայի պաշտպանության նախարարը: Դա տեղի է ունենում ոչ միայն իրանյան միջուկային գործարքի սառեցուման ֆոնին՝ հատկապես ԱՄՆ պետքարտուղարության այն հայտարարության ուղեկցությամբ, որ գործարքն իրենց համար այլևս առաջնահերթություն չէ և իրենք կենտրոնանում են Իրանում ըմբոստացող հանրային խմբերի հանդեպ ուշադրության վրա, այլ նաև ռուս-իրանական գործնականում աննախադեպ սերտ գործակցության: Այդ պատկերի ֆոնին էլ Իսրայելում տեղի է ունենում խորհրդարանի արտահերթ ընտրությունը, որի արդյունքում մոտ մեկ տարի անց վարչապետի պաշտոնին է վերադառնում Բենիամին Նաթանյահուն, գործիչ, որն աչքի է ընկնում Իրանի և դրա միջուկային սպառազինության հեռանկարի հանդեպ արմատական կոշտ դիրքորոշումներով: Նաթանյահուի վերադարձը այդ իմաստով արդիականացնում է հարցը, թե արդյո՞ք Իսրայելը կարող է աշխուժացնել իր ջանքը Իրանի հանդեպ ուժային ճնշման ուղղությամբ, ինչը անկասկած իր հերթին կբարձրացնի ռեգիոնալ անկայունության ռիսկերը նաև Կովկասում: Մյուս կողմից սակայն, թեև թվում է խիստ տեսական, այդուհանդերձ պետք չէ բացառել, որ իսրայելական դիվանագիտության ներկայացուցիչների երևանյան այցը, որն ի դեպ հաջորդում է Հայաստանի վարչապետի Թեհրան այցին, կարող է պարունակել որոշակի հաղորդակցային փորձի նպատակ: Համենայն դեպս, Երևանն առնվազն կարող է փորձել իրավիճակը զարգացնել այդ տրամաբանության ուղղությամբ, ռեգիոնալ և բնականաբար հայաստանյան անվտանգության ռիսկերի փոխարեն դրանց կառավարելիությունը բարձրացնելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում