Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 9-ին ժամը 09։04-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ բախվել են «VAZ-2106» և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 4 տուժած տեղափոխվել է Սիսիան քաղաքի ԲԿ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին։