Saturday, 04 05 2024
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի

Ապրանք արտահանողները կորուստներ են կրում, ռուսական կողմից նորից նույն բյուրոկրատական քաշքշուկները կան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2023թ․ պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ անդրադարձել է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալներին՝ նշելով, որ հաջորդ տարի նախատեսվում է այն ավելացնել մինչև 1.2 տրիլիոն դրամ: Քերոբյանընշել է, որ Կառավարության 2021-26 թթ. ծրագրով՝ մեր պլանն է այն հասցնել 1.4 տրիլիոն դրամի:

«Այդ առումով համապատասխան փոփոխություններ կմտցնենք կառավարության միջոցառումների ծրագրի մեջ»,-հավելել է նա։

Խոսելով գյուղմթերքի արտահանման ծավալների մասին՝ Քերոբյանը նշել է․ «2022 թվականի 9 ամիսների տվյալներով՝ կազմել է 879 միլիոն ԱՄՆ դոլար, որը գերազանցում է գյուղատնտեսության ռազմավարության մեջ 2028-ի պլանավորած ցուցանիշը»:

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով 1,2 տրիլիոն դրամին, նշեց. «Իհարկե, եթե լինի արտահանումների աճ, դա դրական արդյունք պետք է համարել, բայց ես առաջին հերթին կուզենայի հիմնավորված ներկայացվի այդ ամենը. կոնկրետ ո՞ր ճյուղում, ո՞ր ուղղությամբ, ո՞ր ապրանքատեսակների ուղղությամբ է նախատեսվում այդ աճը: Կոնկրետ պետք է նշվի, թե որ մթերքների մասին է խոսքը, և այդ մթերքների արտադրության ծավալների ավելացումն ինչպես պետք է տեղի ունենա, ինչ կոնկրետ գործոնների ազդեցության արդյունքում: Եթե այդ հիմնավորումները լինեն, ես շատ բարձր կգնահատեմ այդ ծրագիրը, այդ նպատակն ու ցանկությունը: Իսկ եթե չլինեն հիմնավորումներ, չլինի բացված տեղեկանք, ես ուղղակի չեմ կարող պատկերացնել, թե դա ինչպես է լինելու:

Ինձ համար շատ լուրջ հարցականի տակ է այն ամենը, ինչը հայտարարվում է, ես դրա հիմքերը չեմ տեսնում: Միգուցե կան քայլեր, որոնք պետք է արվեն և այդ մասին, մենք ուղղակի տեղյակ չենք: Ուրեմն լավ կլինի, որ այդ ամենը առարկայան ներկայացվի, նաև նշվի, թե ինչ գործողություններ են պլանավորվում, որպեսզի այդ ցուցանիշները ունենանք»:

Դիտարկմանը, որ այս տարի ևս ականատես եղանք խաղողի մթերման հետ կապված լուրջ խնդիրների, ընդհանրապես գյուղատնտեսության ռազմավարությունը ո՞րը պետք է լինի, նախկին փոխնախարարն արձագանքեց. «Առաջին խնդիրը պետք է լինի կայուն ոռոգման ջրամատակարարման խնդիրը լուծելը, որովհետև մեր երկրում ամենամեծ խնդիրը դա է: Մեր ցանքատարածությունների գերակշիռ մասը չեն ոռոգվում: Բացի այդ, Խորհրդային Միության վերջին տարիների համեմատ ոռոգվող ցանքատարածությունները 50 տոկոսով կրճատվել են, ինչը նշանակում է շատ լուրջ բերքի կորուստ: Երկրորդը արտահանումների խնդիրն է, շուկայի դիվերսիֆիկացումը: Մենք 90-95 տոկոսով կենտրոնացել ենք միայն ռուսական շուկայի վրա: Այս պահին էլ տեսնում ենք, որ հազարավոր բեռնատարներ չեն կարողանում Լարսի անցակետը հաղթահարել, ռուսական կողմից նորից նույն բյուրոկրատական քաշքշուկները կան, որը ոչ մի կերպ չի հաղթահարվում: Ապրանք արտահանողները կորուստներ են կրում և որևէ մեկն արդեն չի համարձակվում ապրանք արտահանել, որը կարող է մի փոքր շահեկան գնով վաճառել»:

Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ հաջորդը նյութատեխնիկական ապահովման, մատակարարումների խնդիրն է. «Շուկան շատ հաճախ արտաքին տարբեր ազդակների արդյունքում խնդիրներ է առաջացնում: Այս տարի պարարտանյութերի գների եռակի թանկացում եղավ, դիզվառելիքը կրկնակի թանկացավ:

Այս ամենը կարելի է կարգավորել, պետությունը կարող է շուկայում իր կարգավորիչ ազդեցությունն ունենալ:

Վարկավորմն համակարգում ևս խյտառակ վիճակէ տիրում, տասնյակ տարիներ այդպես է եղել: Երևի թե աշխարհում քիչ երկրներ կան, որտեղ բանկերն այդպիսի բարձր տոկոսով վարկեր են տրամադրում գյուղատնտեսությանը: 15-20 տոկոսով վարկերից օգտվելով գյուղաից ոչ մի կերպ չի կարող եկամուտ ունենալ: Առանց այդ էլ, արտադրությունը շատ ռիսկային է, առանց այդ էլ գյուղացին եկամուտ չի ստանում, դրան էլ գումարվում են վարկերի բարձր տոկոսադրույքները»:

Նախկին փոխնախարարը նաև հավելեց, որ բազմաթիվ խնդիրներ կան գիտատեխնիկական ապահովման ուղղությամբ. «Ագրարային գիտությունը մահամերձ վիճակում է, եթե չասեմ՝ արդեն մահացել է: Ոչինչ մենք չենք տալիս գյուղացուն, արտադրությանը: Շատ հաջողությամբ մենք վերացրեցինք խորհրդատվության համակարգը: Հիմա խոսում են գիտելիքահենք արտադրության մասին, բա էդ ո՞ւմ միջոցով դա պետք է լինի, եթե ոչ գիտնականների, մասնագետների միջոցով, գիտական կենտրոնների հետազոտությունների արդյունքում: Այս պայմաններում, իհարկե, չենք կարող մրցունակ արտադրություն ունենալ»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում