Monday, 08 06 2026
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին

Մատաղիսից հետո ոչինչ չի փոխվել

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը


– Տիկին Փոստանջյան, տարիներ առաջ մեծ աղմուկ բարձրացրեց Մատաղիսի գործը, սակայն այսօր` այդ գործից տարիներ անց, նորից տեղի են ունենում սպանություններ բանակում, և նորից դեպքերը աղմկահարույց են ու դաժան. վերջին օրինակը «Եղնիկներ» զորամասում դաժանաբար սպանված Աղասի Աբրահամյանի գործն է: Մի՞թե որևէ բան չի փոխվել Մատաղիսից հետո:


– Գրեթե ոչինչ չի փոխվել: Այս ողբերգական և արատավոր երևույթը պայմանավորված է նրանով, որ բանակում տեղի ունեցող հանցագործությունները ըստ արժանվույն չեն անցնում իրավական ընթացակարգերով և չեն արժանանում իրավական գնահատականի: Այն սպայական կազմը, որ հիմնականում պատասխանատվություն է կրում բանակում տեղի ունեցող սպանությունների համար` երբևիցե իրավապահ մարմինների և դատական իշխանության կողմից համապատասխան գնահատականի չի արժանանում: Այդ սպայական կազմը շարունակում է մնալ բանակում, նրանք չեն պատժվում, և հենց դա է այս իրավիճակի պատճառը: Եթե սպայական կազմի ներկայացուցիչները պատժվեին, կանգնեին իրական արդարադատության առջև և դատապարտվեին, ապա կարծում եմ, որ բանակում սպանությունների թիվը կնվազեր, այլ ոչ թե ամեն անգամ մենք ցավով կլսեինք, որ ևս մեկը մեր երեխաներից զոհվել է հայկական բանակում ոչ թե թշնամու գնդակից, այլ բանակում տիրող հանցավոր հարաբերությունների հետևանքով:


– Պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ «Եղնիկների» գործը իր և Սեյրան Օհանյանի անմիջական հսկողության տակ է, և ոչ ոք չի պատրաստվում իր վրա վերցնել անմեղ զինվորի արյունը: Մեկ տարի առաջ էլ  ի լուր բոլորի, տեսախցիկների առջև պաշտպանության նախարարը նիստ հրավիրեց և այսպես ասած` «մատ թափ տվեց» այն սպաների վրա, որոնց զորամասերում սպանության դեպքեր էին գրանցվել: Ձեր կարծիքով, այս հավաստիացումները, նկատողությունները ինչի՞ համար են արվում, եթե հետագայում սպանությունները բանակում նորից լինելու են:


– Միայն գործադիր իշխանության ներկայացուցիչը չէ, որ պետք է պատժի այն սպային, որը մեղավոր է զինվորի սպանության համար, նրանց պետք է պատժի դատարանը` օրինական ուժի մեջ մտած դատապարտող դատավճռով, և նրանք պետք է իրենց պատիժը կրեն ազատազրկման վայրերում, օրինակ` Գորիսի քրեակատարողական հիմնարկում, այլ ոչ թե սպանության դեպքերը բարդեն այլ զինվորների վրա: Եթե մենք ուսումնասիրենք բանակի սպանությունների առնչությամբ հարուցված քրեական գործերը, ապա կտեսնենք, որ դրանց մեծամասնության մեջ մեղքը հիմնականում բարդվում է այլ զինվորների վրա: Եթե նույնիսկ զինվոր է խառնված այդ սպանությանը, ապա վստահ եմ, որ այդ հանցավոր գործունեությունը գալիս է սպայական կազմից, սակայն մենք չենք տեսնում, որ սպայական կազմի ներկայացուցիչներից ինչ-որ մեկը դատապարտվի ցմահ ազատազրկման և իր պատիժը կրի: Ցմահ ազատազրկման դատապարտում են միայն գրեթե անմեղ անձանց` ժամկետային զինծառայողներից: Իսկ որևէ մեկի հավաստիացումները որևիցե կերպ չեն կարող ազդեցություն ունենալ, եթե չկա արդար դատական համակարգ:


– Տիկին Փոստանջյան, ստեղծվել է «Բանակն առանց մարդասպանների» նախաձեռնություն, որի մասնակիցներն այսօր` կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպելու` ընդդեմ զինծառայողների խաղաղ պայմաններում սպանության դեպքերի: Ձեր կարծիքով` նման նախաձեռնությունները կարո՞ղ են արդյունք տալ, և ի վերջո իրական մեղավորները պատժվեն, քանի որ արդեն երկար ժամանակ է բանակում սպանված զինծառայողների մայրերը  կառավարության շենքի մոտ ամեն հինգշաբթի իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, սակայն մինչ օրս արդյունք չեն ստացել:


– Բանակում սպանության դեպքերը ազդանշան են, որ մենք բոլորս ողբերգություն ենք ապրում: Թեև ես զինվոր զավակ չունեմ, բայց ես մեր զինվորներին չեմ տարբերում իմ զավակից: Շատ ցավալի է, որ մեր հասարակության մեջ հենց այդ ընկալումն է խախտված` թվում է, թե եթե մեկի երեխան սպանվեց բանակում, ապա մյուսի երեխային դա չի վերաբերում, և հիմնականում ծնողները նախընտրում են ազատել իրենց երեխային բանակից, մինչդեռ պետք է այնպես անենք, որ մեր զինվորները ծառայեն բանակում, չէ՞ որ միևնույն է, մենք ապրելու ենք այս երկրում, մենք խնդիր ունենք պաշտպանելու այս հողը, քանզի շրջապատված ենք թշնամիներով, այլ հարց է, որ բանակը պետք է բարեփոխվի և, իմ կարծիքով, այն պետք է լինի պայմանագրային հիմունքներով: Իսկ որպեսզի բանակը բարեփոխվի, յուրաքանչյուր քաղաքացի պետք է բանակում սպանված յուրաքանչյուր զինվորի համար իր ահազանգի ձայնը բարձրացնի, ոչ թե այդ զինվորների ծնողները պետք է մենակ մնան և միայնակ գան կառավարության շենքի առջև, այլ հասարակության յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է ձեռք մեկնի այդ ծնողներին: Հետևաբար բոլոր միջոցառումները, բողոքի գործողությունները, որոնք կազմակերպվում են այս կամ այն խմբի կողմից` լինի դա քաղաքական, թե հասարակական, հնարավորություն կընձեռեն ավելի լրջորեն վերաբերվելու այն ողբերգությանը, որն այսօր կա մեր հասարակության մեջ: Կարծում եմ` արդեն բավականին մեծ խումբ է ձևավորված, և բողոքի ակցիաներ կլինեն ոչ միայն կառավարության շենքի մոտ, այլ տարբեր վայրերում, տարբեր եղանակներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում