Tuesday, 30 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24

Ֆրանսիան ցանկություն ունի փոխարինել ՌԴ-ին՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հարցում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը քննարկելու է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձևը։ Ի՞նչ է ենթադրում այս բանաձևը, ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ։

-Ֆրանսիան պատրաստում է ներպետական  փաստաթղթեր, որոք հիմք են դառնալու Ֆրանսիայի համար միջազգային ասպարեզում հանդես գալ որպես Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավոր։Խոսքն այն մասին է, որ Ֆրանսիան  հավանաբար ունի ցանկություն փոխարինել Ռուսաստանին՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հարցում։

-Այսինքն՝ ենթադրվում է նաև անվտանգության ոլորտում համագործակցություն։

Այո՛։

-Ինչքանո՞վ է  դա ռեալ։ Հաճախ այս ուղղության հակառակորդներն ասում են, որ եթե անգամ հրաժարվենք Ռուսաստանից, Փարիզն ու Վաշինգտոնը երբեք մեզ համար անվտանգության հովանոց չեն կարող լինել։

Դրանք  պարզապես որևէ բանով չհիմնավորված հայտարարություններ են։ ԱՄՆ-ն ցանկանում է, որ ռուսական զորքերը դուրս գան հետխորհրդային տարածքից՝ Մոլդովայից, Աբխազիայից, Օսեթիայից, այդ  թվում նաև Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից։ Հասկանալի է, որ Հայաստանն ունի խնդիր, մեզ հարկավոր է ռազմական հարցերում օժանդակություն, որպեսզի հակակշիռ լինի Թուրքիային և Ադրբեջանին։ Ֆրանսիան դիտարկվում է որպես պետություն, որը կարող է այդ դերը ստանձնել։ Դրա համար Ֆրանսիայում հարկավոր է  ձևավորել անհրաժեշտ ներպետական փաստաթղթեր՝ դրանք խորհրդարանի որոշումներ են՝ ճանաչել Արցախի անկախությունը, Ադրբեջանին՝ ագրեսոր և համապատասխանաբար հորդորել Ֆրանսիայի կառավարությանը քայլեր ձեռնարկել Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Այդ գործընթացը հիմա ընթանում է։ Նոյեմբեր ամսվա ընթացքում պետք է Բրյուսելում ամփոփխվի Ալիև-Փաշինյան գործընթացը։Ըստ էության՝ և՛ Վաշինգտոնը և՛ Եվրամիությունը ակնկալում են, որ լինելու է արդյունք։ Թե ինչ բանաձև է դրված սեղանին՝ մենք չենք կարող ասել, որովհետև  հրապարակային շրջանառության մեջ փաստացի որևէ բան դրված չէ։ Բայց հասկանալի  են գլխավոր նպատակները։ ԱՄՆ-ի նպատակն է դուրս բերել ռուսական զորքերը տարածաշրջանից, այդպիսով վերացնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի և Արցախի վրա։ Ֆրանսիայի գործառույթն այստեղ կարող է կարևորագույն նշանակություն ունենալ, որովհետև Ֆրանսիայի դիրքորոշումից կախված է ՝ պատրա՞ստ է ինքը ստանձնել այդ դերակատարությունը տարածաշրջանում, որի հետ կարծես թե ԱՄՆ-ն համաձայն է։

-Մեր անելիքն այս փուլում ո՞րը պետք է լինի։ Ինչպե՞ս կարող ենք աջակցել Ֆրանսիայում մեկնարկած այս պրոցեսին։

-Մեզ մոտ հիմա հետևյալն է կատարվում․ բոլոր ռեսուրսները ներդրված են ցույց տալու, որ Արցախի հասարակությունը, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, Հայաստանի խորհրդարանական ուժերը, հասարակական ու քաղաքական գործիչները կողմ են, որ ռուսական զորքերը մնան։ Եզակի գործիչներ կան, ովքեր որ պնդում են, որ Մոսկվա-Անկարա-Բաքու-Երևան շրջանակներում չի կարող լինել հայանպաստ որևէ որոշում և այդ առումով չեն ողջունում Ռուսաստանի ռազմական ներկայությունն Արցախում։ Բայց  պետական քարոզչության խնդիրն այն  է, որ ցույց տան, որ մեծամասնությունը, բացառությամբ մի քանի հոգու, այդ թվում ինձ, կողմ են ռուսական զորքերի ներկայությամբ ստատուս-քվոյի պահպանմանը։ Սա է այն,  ինչով հիմա զբաղված է կառավարությունը, պետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, հարակից պետությունները։ Պարզ է, որ Թուրքիան ևս կողմ է ռուսական զորքերի տեղակայմանը։ Խնդիրն այն է, թե այդ մեծ աշխատանքն ինչով կպսակվի։Տեսանք, որ ԱՄՆ Պետքարտուղարն անմիջապես Սոչիից հետո Վաշինգտոն հրավիրեց արտգործնախարարներին և հավանաբար մենք վաղ թե ուշ կիմանանք, թե ԱՄՆ-ի արձագանքն այդ ամենին ինչ է։ ԱՄՆ-ն անտեսելու է այս բոլոր ջանքերը այն պարզ պատճառով, որ թե՛ Արցախում հասարակական կարծիքը և թե՛ Հայաստանում թվարկած բոլոր դիրքորոշումներն ու դրսևորումները ըստ էության պայմանավորված են ինֆորմացիայի ոչ լիարժեք առկայությամբ։ Ռուսական ներկայությունը պարզ է, իսկ ի՞նչ է  առաջարկում արևմուտքը՝ դեռ հասկանալի չէ։ Նման պայմաններում այո՛, Արցախում կարող են   մարդկանց դուրս բերել փողոց, որովհետև մարդիկ այլընտրանքները չեն կարող համեմատել։Չեն կարող ասել, թե որն է Հայաստանի ու Արցախի համար ավելի լավ այլընտրանք։Ես համոզված եմ, որ եթե մարդկանց առջև այլընտրանք դրվեր՝ դուք կո՞ղմ եք, որ ադրբեջանական զորքերը դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից ու ֆրանսիական զորքերը տեղակայվեն ռուսական զորքերի փոխարեն, արդեն մարդիկ կմտածեին դուրս գա՞ն ի շահ ռուս խաղաղապահների պահպանմանը, թե՞ ոչ։ Նույնը Հայաստանի ներսում։  Երբ ի հայտ կգա ու հստակ կլինի՝  ինչի միջև է կատարվում ընտրությունը, հանրային տիրույթում պատկերն էապես կփոխվի։ Դրա համար ասել, որ  վերջին երեք շաբաթվա ընթացքում  արված գործողություններն արդյոք ԱՄՆ-ն պետք է հաշվի առնի և համարի, որ սա է ու վերջ․․․ ես համոզմունք չունեմ և չեմ բացառում, որ ԱՄՆ-ն կարող է պարզապես այդ ամենն անտեսել, ու ասել, որ Հայաստան ու Ադրբեջան՝ դուք պետք է համակերպվեք, որ ադրբեջանական ու ռուսական զորքրեը դուրս են գալու Ղարաբաղից, ու նրանց փոխարեն ֆրանսիական զորքեր են տեղակայվելու։Չեմ կարծում, որ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն լուրջ ռեսուրսներ՝ հակադրվելու ԱՄՆ-ի նման դիրքրոշմանը, եթե նման բան տեղի ունենա։ Իմ կարծիքով՝ մենք հանգուցալուծումը կտեսնենք։ Ռուսամետ դաշտում արտահայտվող մարդկանց ելույթները անհետևանք չեն մնալու։ Կգա օր, երբ իրենք ստիպված կլինեն իրենց այսօրվա  դիրքորոշումների ծանր հետևանքները կրել։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում