Մոսկվայում ընդդիմադիրների կազմակերպած ցույցի ժամանակ 12 մարդ է ձերբակալվել: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը` հղում անելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամլո գրասենյակին, Մոսկվայի հրապարակներից մեկում ցույցի դուրս եկած մի խումբ ընդդիմադիրներ ձերբակալվել են ոստիկանության կողմից, քանի որ խախտել են հասարակական կարգը և փակել փողոցի երթուղային մասը:
Ցույցին մասնակցել է 50 մարդ:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր ամիս, որն ունի 31 օր, Ռուսաստանի մի խումբ ընդդիմադիրներ ցույցի են դուրս գալիս` բողոքելով իշխանությունների կողմից Ռուսաստանի Դաշնության սահմանադրության 31-րդ` զանգվածային ցույցերի մասին հոդվածի կետերը խախտելու դեմ:
Ցույցի ընթացքը լուսաբանել են մոտ 100 լրագրողներ և բլոգերներ:







































