Israir Airlines ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ Թել Ավիվ- Երևան- Թել Ավիվ երթուղով, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:
«Israir ישראייר Israir Airlines ավիաընկերությունը սույն թվականի նոյեմբերի 1-ից մեկնարկել է Թել Ավիվ – Երևան – Թել Ավիվ երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականցվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.israirairlines.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ» ,-նշվում է հաղորդագրությունում: