Saturday, 11 05 2024
17:30
Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Ջեյք Սալիվան
Եթե մոլլայից լսեինք վրեժի կոչ, չէինք զարմանա. եկեղեցին վարկաբեկում է իրեն
Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք հրավիրված էին «Ժիզել» ներկայացմանը
Ալմաթին ավարտվեց. Տարաձայնությունները նվազե՞լ են, թե՞ ոչ
16:45
Աֆղանստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել
16:30
Իտալիան 32 միլիոն եվրո է ծախսել ռուս օլիգարխների ձերբակալված զբոսանավերի սպասարկման համար
Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի հետ
15:45
Ճապոնիան կոչնչացնի COVID-19-ի դեմ ձեռք բերված դեղերի 77 տոկոսը
Երևանում անհնազանդության ակցիաների հետևանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 48-ի
Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ատենապետին
ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքի կիրառումը
Տեղի են ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները
Բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված ՄԻՊ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով
COP29-ի նախապայմանը հայ-ադրբեջանական հաշտությու՞նն է
ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին
Այդ «բարեկամից» սպասելի է ամեն ինչ. Փաշինյանի անվտանգության համար կարելի է մտահոգվել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների ավելի քան 40 մասնակցի
Հետևանքը տխուր կլինի. եկեղեցին լեգիտիմացնում է պետության միջամտությունը իր գործերին
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու
Ո՞վ է Ալիեւին «Կովկասի փոխարքա՞» նշանակել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 35 մասնակցի
Ակցիայի 41 մասնակից բերման է ենթարկվել. փակ փողոց չկա
12:15
Նավթի գները նվազել են. 10-05-24
12:00
ԵՄ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ կտա. Welt
Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ

Երևանի երաշխիքը Թեհրանին. պատասխանի հարցը

«Ես պարոն Ռայսիին պատմել եմ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին և համաձայն եմ Իրանի նախագահի տեսակետների հետ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ», Իրանի մայրաքաղաք Թեհրանում այդ երկրի նախագահ Իբարհիմ Ռայիսիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա Իրան կատարելիք այցի մասին հայտնի է դարձել իրանական մեդիայից, այն էլ Սոչիում եռակողմ հանդիպմանը զուգահեռ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան անմիջապես հաջորդում է Սոչի այցին ու եռակողմ բանակցությանը:

Գործնականում, գրեթե չկա կասկած, որ իրանյան այցի առանցքում Սոչին է, սակայն սա էլ իր հերթին վկայում է, որ Սոչիում տեղի ունեցածը լոկ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հերթական դրվագ չէ, այլ շատ ավելի լայն քաղաքական հարցերի շրջանակ կամ փաթեթ ներառող ընթացքի մաս, որի շարունակությունը փաստացի տեղի է ունենում Թեհրանում, սակայն ոչ միայն Թեհրանում:

Անհրաժեշտ է նկատել, որ նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել թե Իրանի արտգործնախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի նախարարի հետ, թե ՌԴ ու Թուրքիայի արտգործնախարարների հեռախոսազրույցը: Եվ,դրանից բացի էլ, կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց: Այդպիսով, այդ խտությունը հուշում է, որ քննարկումների խորությունն ու շրջանակը իսկապես մեծ է և այդ համատեքստում հատկապես ուշադրության է արժանի այն, որ թե Սոչիից առաջ՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում արտգործնախարար Աբդոլահիանի մակարդակով, թե Սոչիի հանդիպումից անմիջապես հետո նախագահ Ռայիսի մակարդակով՝ արդեն Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը, Թեհրանը շեշտում է «ռեգիոնալ հարցերում օտար տերությունների դերակատարման» խնդրահարույց լինելը: Այստեղ թերևս Իրանի հայտարարություններում պետք է դիտարկել ոչ թե հավաքական Արևմուտքը, այլ Միացյալ Նահանգները, քանի որ «օտար պետություններից» Ֆրանսիայի հետ օրինակ Թեհրանը պահում է շփումներ թե արտգործնախարարների, թե անգամ նախագահների մակարդակով:

Բոլոր դեպքերում, Հայաստանի վարչապետի հայտարարությունը, թե համաձայն է կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ Իրանի տեսակետներին, նշանակու՞մ է, որ նա համաձայն է նաև այդ տեսակետների «առանցք դիտարկվող «օտար տերությունների» ներգրավվածության մերժմանը և նշանակու՞մ է դա, որ Երևանը որոշակիորեն կպասիվացնի իր ներգրավվածությունն ամերիկյան աշխուժությանը: Նվազագույնը, Փաշինյանի հայտարարությունը թերևս երաշխիք է Իրանին, որ Հայաստանը Արևմուտքի հետ աշխատում է իր անվտանգության խնդիրների համատեքստում, ամենևին չդնելով Կովկասում աշխարհաքաղաքական բալանսի փոփոխության խնդիր: Միևնույն ժամանակ , տալով Թեհրանին այդ երաշխիքը, Երևանը բնականաբար իր հերթին սպասում է ռեգիոնալ անվտանգության և կայունության պատասխան համոզիչ երաշխիք: Ընդ որում, դա բոլորովին չի նշանակում, թե Մոսկվա-Թեհրան տանդեմը ու Թեհրանը Հայաստանին տալիս են անվտանգության և կայունության հուսալի և համոզիչ երաշխիք, ինչը ամենևին չի նշանակում, որ այդ երաշխիքը պետք է լինի միայն Ալիևին կրակել «արգելելու» տեսքով:

Հայաստանին անվտանգության կայուն և հուսալի երաշխիք տրամադրելու հանգամանքը աներկբայորեն պետք է ներառի նաև Հայաստանի ինքնուրույն կարողությունների վերականգնմանն ու համալրմանը չխոչընդոտելու և նաև հնարավորինս աջակցելու հանձնառությունը, քանի որ անվտանգությունն ու կայունությունը Հայաստանի համար նախ պետք է կառուցվի իր կարողության, հետո նոր միայն գործընկերների կամ դաշնակիցների երաշխավոր խոսքի վրա: Եթե ներկայիս գործընթացում չկա այդ ամենը, ապա Հայաստանին չի մնում այլ բան, քան փնտրել դա այլ ուղղություններով, մասնավորապես արևմտյան: Բայց, այստեղ է նաև, որ իրավիճակը հնարավորինս հանգամանալից և խորը դիտարկելու համաևր առաջանում է արևմտյան ուղղության «կառուցվածքային» բաղդատման անհրաժեշտություն: Որովհետև, բոլոր դեպքերում, Հայաստանը չստանալով այն, ինչ նվազագույն անհրաժեշտն է, այդուհանդերձ այլ ուղղությամբ որևէ լուծման որոնում չպետք է իրականացնի Իրանի և Ռուսաստանի «դեմ» հայտնվելու ռիսկով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում