Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Ուշադրություն երեք կենտրոններին

Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային հարցը դարձել է այն, թե արդյոք ինչ ճակատագիր է ունենալու ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը:

Քաղաքական կյանքի փորձագետները, դիտորդներն ու պարզապես շարքային քաղաքացիների մի մասը փորձում է կանխագուշակել կամ կանխատեսել՝ կշարունակվի՞ երկխոսությունը, թե՞ ոչ: Եթե փորձում ենք գործընթացը ենթարկել հրապարակային հայտարարությունների տրամաբանության, պարզ է դառնում, որ երկխոսությունը կշարունակվի միայն ընդդիմության ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելուց, կամ ազատ արձակման հրապարակային հավաստիացում տալուց հետո:

Բայց, գաղտնիք չէ նաև, որ երկխոսության գործընթացում զգալի մաս են կազմում ոչ հրապարակային նրբերանգները, որոնք առկա են թե՛ Հայաստանի ներքին դաշտում, թե՛ նաև այդ դաշտում անմիջական շահագրգռություններ ունեցող արտաքին քաղաքական կենտրոններում: Հետևաբար դժվար է միայն ընդդիմության կամ իշխանության հրապարակային հայտարարություններով առաջնորդվելն ու դրանց հիման վրա կանխատեսումներ անելը: Սակայն այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ արձագանքներ, ի՞նչ տրամադրություններ կան արտաքին քաղաքական այդ կենտրոններում, որոնք երբեք չեն թաքցնում Հայաստանի ներքին կյանքի ընթացքով իրենց շահագրգռությունը, սակայն ակնհայտորեն թաքցնում են իրենց այդ շահագրգռության արտահայտչամիջոցների ամբողջական դրսևորումն ու բովանդակությունը: Ներկայումս էլ, դժվար ասել, թե ինչ են մտածում Մոսկվան, Վաշինգթոնը և Եվրոպան: Ընդ որում, նկատելի է, որ այդ առումով ամենաակտիվը մինչ այժմ եղել է Վաշինգթոնը, որի նախկին դեսպան Մարի Յովանովիչը, ինչպես նաև դիվանագիտական այլ պատվիրակություններ բավական ակտիվ շփումների մեջ են եղել և՛ իշխանության, և՛ ընդդիմության հետ: Իսկ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ջոն Հեֆերնը բացահայտ հայտարարեց, որ Հայաստանում երկխոսության գործընթացում մեծ է նաև Մարի Յովանովիչի ջանքը:

Նվազ ակտիվ են եվրոպական կառույցները, որոնց առնչությունը Հայաստանի ներքին կյանքին ավելի շատ ձևական, արարողակարգային բնույթ է կրում և նկատելի է, որ Եվրոպան կարծես թե ավելորդ հավակնություններ չունի և ընդամենը փորձում է պահել իր տեղը:

Ռուսաստանը ներքին կյանքի հանդեպ գրեթե որևէ բացահայտ հետաքրքրություն չի դրսևորում, Հայաստանի ներքաղաքական պրոցեսներն ակնհայտորեն փորձելով պահել ինտրիգների, ստվերային պայմանավորվածությունների և պալատական խարդավանքների ոլորտում, որտեղ ռուսները իրենց միշտ զգում են ինչպես ձուկը ջրում:

Այդ երեք կենտրոնների հետագա վարքը շատ բան է պայմանավորելու Հայաստանի ներքաղաքական գործընթացներում, ու թերևս արժե դրանց դիտարկումներում տեսադաշտից բաց չթողնել Մոսկվայի, Վաշինգթոնի և Եվրոպայի գործողությունները: Ընդ որում, Վաշինգթոնի պարագայում բավական խոսուն ու հատկանշական է թվում այս օրերին WikiLeaks-ի հերթական հրապարակումների փունջը, որին կարծես Հայաստանի քաղաքական դաշտը լիարժեք և հանգամանալից չի արձագանքել։ Մոսկվան ևս անուղղակի կամ ուղղակի արձագանք չի տվել: Թեև, մյուս կողմից, Մոսկվայի տեսանկյունից էլ հատկանշական է Կապանում ռուսական հանրակրթական գիմնազիայի մասին պայմանավորվածության առումով այս օրերին խոսքից գործի անցնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում