Thursday, 18 06 2026
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա

ԼՂ-ում գոհ են զբոսաշրջիկների հոսքից, իսկ Բաքուն դեմ է դրան. BBC

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս տարվա առաջին կիսամյակին Լեռնային Ղարաբաղ են այցելել ավելի քան 3000 օտարազգիներ։ Այս մասին հայտարարել է ԼՂ արտգործնախարարությունը՝ հավելելով, որ դա 49-տոկոսանոց աճ է՝ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ։

3000 զբոսաշրջիկը մեծ չէ, սակայն այդ փոքրիկ տարածաշրջանի համար, որը վերջին 17 տարիներին գտնվում է «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» պայմաններում, ամենափոքր առաջընթացն իսկ մեծ նշանակություն ունի սեփական պետականության կառուցման ճանապարհին։

ԼՂ ԱԳՆ-ի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Չնայած Ադրբեջանի իշխանությունների ստեղծած խոչընդոտներին և ԼՂՀ այցելած անձանց «անցանկալի անձ» հռչակելուն` Արցախի նկատմամբ հետաքրքրությունն աճում է»։

Բաքվի պաշտոնական ներկայացուցիչը քարոզչական է որակել այս հաղորդագրությունը։ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը նշել է. «Հայաստանը գտնվում է տնտեսապես ծանր վիճակում։ Տարեկան այդ երկիրը լքում է 70-80,000 մարդ։ Այդպիսի հանգամանքներում ուռճացված տեղեկություններ են տարածվում ԼՂ այցելողների քանակի մասին։ Ո՞վ է գնում Ղարաբաղ։ Հայկական համայնքի ներկայացուցիչները»։

Միևնույն ժամանակ, ԼՂ-ում առաջնահերթ նշանակություն են տալիս զբոսաշրջության զարգացմանը։ ԼՂՀ կառավարությանը կից զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի խոսքերով, Ղարաբաղում զբոսաշրջության զարգացմանը նպաստում են թե՛ կլիման, թե՛ բնությունը, թե՛ վաղ մշակույթի հուշարձանները. «Զբոսաշրջությունը ևս մեկ հնարավորություն է՝ մեր երկրի մասին արդար տեղեկատվություն տարածելու համար, չնայած Ադրբեջանի հարուցած խոչընդոտներին»։

Զբոսաշրջության զարգացումը ֆինանսավորվում է ոչ միայն ԼՂ դե ֆակտո իշխանությունների կողմից, այլև դրան աջակցում են հայկական սփյուռքի ներկայացուցիչները, ինչպես նաև ղարաբաղյան ծագում ունեցող և արտասահմանում բնակվող հաջողակ գործարարները։ Ղարաբաղում հուսով են, որ Ստեփանակերտի նոր օդանավակայանի բացումից հետո զբոսաշրջիկների հոսքը կավելանա։ Այն փակվել է 1992 թվականին՝ պատերազմի թեժ պահին, որից հետո տարածաշրջանը զրկվել է օդային հաղորդակցությունից։

Նոր օդանավակայանը նախատեսված է ժամում 100 ուղևոր սպասարկելու համար։ Թռիչքներն իրականացվելու են 50 տեղանոց CRJ-200 ինքնաթիռներով։ Ավելի վաղ նշվում էր, որ օդանավակայանի բացումը պետք է տեղի ունենար մայիսի 9-ին, սակայն հետագայում այդ տեղեկատվությունը չհաստատվեց։ Այժմ օդանավակայանում ավարտին են մոտենում նավիգացիոն ու ռադիոտեխնիկական սարքավորումների մոնտաժման աշխատանքները։

Ադրբեջանն ամեն գնով ընդդիմանում է օդանավակայանի բացմանը։ Նույն Էլման Աբդուլաևը նշել է. «Ղարաբաղը ճանաչված չէ անգամ Հայաստանի կողմից։ Յուրաքանչյուր թռիչք ապօրինի է։ Մենք այս կապակցությամբ մեր մտահոգություններն ենք հայտնել համապատասխան միջազգային կառույցներին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում