Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Արևմուտքը զերծ կմնա Սիրիայի նկատմամբ ռազմական միջամտությունից

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Հարությունյանը։


– Լիլիթ, ինչո՞ւ քաղաքացիական ապստամբությունը Սիրիայում ընթանում է այլ սցենարով՝ տարբեր Լիբիայում ընթացող գործընթացներից։ Ո՞րն է Սիրիայի առանձնահատկությունը։


 – Նախ՝ Սիրիան և Լիբիան թեև արաբական երկրներ են, սակայն տարբեր իրողություններ են։ Նրանք տարբերվում են արաբական աշխարհում իրենց զբաղեցրած դիրքով, բնական պաշարներով, կենսամակարդակով, մարդկային և ինտելեկտուալ մակարդակով, ինչպես միջազգային, այնպես էլ միջարաբական հարաբերություններում իրենց խաղացած դերով և այլն։ Տարբեր են նաև սիրիական և լիբիական վարչակարգերը։ 
Սիրիան տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության կարևոր գործընկերներից է, որտեղ գոյություն ունի նաև կենսունակ հայկական համայնք։ Այդ է պատճառը, որ նրանում ընթացող զարգացումները կարևորություն ունեն նաև Հայաստանի համար։
– Տարածաշրջանում ինչպիսի՞ կարևորություն ունի Սիրիան, այդ առումով կարելի՞ է նրան համեմատել Լիբիայի հետ։


– Սիրիան տարածաշրջանում էական նշանակություն ունեցող արաբական երկրներից է։ Լիբիան իր բնական պաշարներով զգալի նշանակություն ունի Արևմուտքի համար։ Սիրիան թեև այս տեսանկյունից զիջում է Լիբիային, սակայն տարածաշրջանային գործընթացների ակտիվ մասնակից է, առանց որի տարածաշրջանում չի կարող հաստատվել վերջնական և երկարատև խաղաղություն։ Այն նաև արաբա–իսրայելական հակամարտության մեջ ներգրավված հանգուցային երկրներից է և այդ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում խաղում է կարևորագույն դեր։ 
Ինչպես արաբական շատ երկրներում, այնպես էլ Սիրիայում և Լիբիայում առկա են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական (թեև կենսամակարդակները տարբեր են երկու երկրներում), քաղաքական, ցեղային ու կրոնադավանական և այլն։ Երկու երկրներում էլ զգալի դժգոհություն կա կառավարող վերնախավերի նկատմամբ։ Թեև չի կարելի նույնացնել հայր և որդի Ասադների ու Մուամար Քադաֆիի երկարատև կառավարման շրջանները, սակայն փաստ է, որ և՛ լիբիական, և՛ սիրիական հասարակությունները ցանկանում են քաղաքական իշխանության փոփոխություն։ 
Սիրիան տարածաշրջանում Իրանի կարևոր ռազմավարական գործընկերն է, որը հատկապես Բաշար Ալ-Ասադի իշխանության գալուց հետո՝ 2000թ.-ից, էականորեն բարելավեց իր հարաբերությունները նաև Թուրքիայի հետ։ 


– Արդյոք կլինի՞ ռազմական միջամտություն, եթե այո, ինչպես դրան կարձագանքեն մյուս երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը, իսկ տարածաշրջանային երկրներից՝ Իրանն ու Թուրքիան հատկապես, և արդյոք այդ արտաքին միջամտությունը չի՞ հանգեցնի տարածաշրջանային պատերազմի։


– Դժվար է այս պահին խոսել Սիրիայում ռազմական արտաքին միջամտության հնարավորության մասին։ Կարծում եմ, որ գոնե այս փուլում Արևմուտքը զերծ կմնա Սիրիայի նկատմամբ ռազմական միջամտությունից։ Նախ, ինչպես դուք եք նշում, դրան դեմ են միջազգային հարաբերություններում որոշակի դերակատարում ունեցող Ռուսաստանն ու Չինաստանը, բացի այդ՝ Սիրիայում իրավիճակի է՛լ ավելի անկայունացումն ու դրա վերահսկողությունից դուրս գալը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար։ Սակայն փաստ է, որ այսօր ընթանում է նաև տեղեկատվական պատերազմ, որում և՛ սիրիական վարչակարգը, և՛ արևմտյան ԶԼՄ-ները, և՛ Ալ-Ջազիրա ու Ալ-Արաբիա հեռուստաընկերությունները փորձում են ապատեղեկատվություն տարածել Սիրիայում ընթացող զարգացումների վերաբերյալ՝ դրանով իսկ բարդացնելով օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունը։ 


– Առավել վաղ ասում էին, թե Թուրքիան պատրաստվում է ներխուժել Սիրիայի հյուսիս, ուր բնակվում են քրդեր ու ձևավորել բուֆերային գոտի։ Այսինքն՝ Թուրքիան վախենում էր, որ Ասադի դաժանությունների պատճառով Սիրիայի քրդերը կարող են ապստամբություն բարձրացնել ու Ասադի ռեժիմի տապալման դեպքում Հյուսիսային Իրաքի, ինչպես նաև Թուրքիայի ու Իրանի քրդերի հետ անկախ պետության ստեղծման պահանջ առաջ քաշել։ Արդյոք Թուրքիան կներխուժի՞ Սիրիայի հյուսիս՝ առանց ՆԱՏՕ-ի, զուտ քրդական միացյալ անկախ պետության ստեղծման հնարավորությունը կանխելու համար։


– Այսօր քիչ հավանական է նաև Թուրքիայի Սիրիա ուղղակի ներխուժումը։ Իհարկե Թուրքիան, որն իրեն համարում է տարածաշրջանային գերտերություն, ակտիվորեն փորձում է միջամտել արաբական երկրներում, այդ թվում՝ նաև Սիրիայում ընթացող գործընթացներին։ 
Կարծում եմ, որ Սիրիայում իրավիճակը դեռևս կշարունակի մնալ «վերահսկվող անկայունության» պայմաններում։ Սիրիական վարչակարգը փորձում է տարբեր միջոցներով, այդ թվում՝ նաև ուժի կիրառմամբ մեղմել երկրում առկա դժգոհությունը։ Փաստ է, որ Բաշար Ալ-Ասադի համար չափազանց դժվար կլինի առկա պայմաններում պահպանել երկրում իշխանությունը՝ առանց արագ և էական բարեփոխումների իրականացման, որոնք արդեն իսկ ուշացած են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում