Մինչև 2015 թ-ը սմարթֆոնները կզբաղեցնեն բջջային տեխնիկայի շուկայի կեսը: Այսպիսի եզրակացության են եկել IHS ընկերության հետազոտողները: Նրանց տվյալների համաձայն՝ 2015 թ-ին վաճառված սմարթֆոնների թիվը կհասնի 1.03 մլրդ-ի, որը երկու անգամ գերազանցում է այս տարի վաճառված սմարթֆոնների թիվը: Վերլուծաբանների կարծիքով` ամենաարագ սպառվողները էժան սմարթֆոններն են: Սահմանափակ հնարավորություններով և փոքր հիշողությամբ մոդելների վաճառքը 2011 թ-ից մինչև 2015 թ-ը կմեծանա 115%-ով: Այս մասին հաղորդում է Bizzone.info կայքը:
IHS-ի վերլուծաբանները կարծում են, որ այս շուկայում զգալի աճ կարձանագրի Samsung ընկերությունը, մասնավորապես Չինաստանում և Լատինական Ամերիկայում վաճառված սարքերի շնորհիվ: Չնայած այն հանգամանքին, որ Samsung-ը այժմ էլ պահպանում է առաջատարությունը «խելացի» հեռախոսների ոլորտում:
Որպես նման աճի արդյունք մասնագետներն անվանում են բջջային հավելվածների ավելացումը, զարգացող երկրների մեծ հովանավորությունն ու արտադրող ընկերությունների սերտ համագործակցությունը: